Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ Մելիյա քաղաքում բնակվող հայազգի սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյան Սերանոն Բունյոլի (Վալենսիա) MPMusic հիմնադրամի կողմից կազմակերպված երաժշտական առցանց մրցույթում հանդիսատեսի քվեարկության արդյունքում գրավել է առաջին տեղը։/Musical de la Fundación MPMUSIC (VALENCIA, BUÑOL ԲՈՒՆՅՈԼ)/։ Հայաստանի դեսպանությունը շնորհավորել է պատանի տաղանդին։ ՕՐԵՐ-ը միանում է շնորհավորանքներին եւ մաղթում նոր հաջողություններ։
Ալիսիան ստացել է հանդիսականների առավելագույն ձայները՝ 508։ Նրան տրվել է դրամական պարգեւ եւ հայտնի երաժիշտ, սաքսոֆոնահար Առնո Բորնկամփի մոտ վարպետության դասեր ստանալու հնարավորություն։
Ինչպես ՕՐԵՐ-ը տեղեկացավ շնորհալի սաքսոֆոնահարուհու հորից՝ երաժիշտ Արսեն Սարգսյանից, Ալիսիան ծնվել է 2007 թվականի նոյեմբերին Վալենիսայում։ Դեռ փոքր տարիքից սկսել է զբաղվել երաժշտությամբ, նվագել է դաշնամուր եւ գալարափող։ 7 տարեկանից սկսել է սաքսոֆոնի դասընթացների հաճախել կոնսերվատորիայում, ուսանել է իր մոր՝ Պիլար Սերանո Պոլեսի /PILAR SERRANO POLES/ դասարանում։
2015 թվականից ընդունվել է կոնսերվատորիայի նաեւ դաշնամուրային բաժին, եւ շարունակել երկու գործիքների ուսուցումը։ 2019 թվականին Ալիսիան դարձել է LA LLOSA DE RANES քաղաքում (Վալենսիա) անցկացված միջազգաին երաժշտական մրցույթի Երկրորդ տարիքային խմբի դափնեկիր։
2018 և 2019 թվաֆաններին նա դափնեկիր է ճանաչվել նաեւ Մելիյա քաղաքի կոնսերվատորիայի կազմակերպած թե՛ դաշնամուրի, և թե՛ սաքսոֆոնի մրցույթներում։ Ինչպես նշում է հայրը, Ալիսիայի օրորոցային երաժշտությունը ծնված օրվանից մինչև 4 տարեկան, եղել է Արամ Խաչատրյանի ,,Սպարտակ,, բալետը։ Այժմ նա շատ է սիրում նաեւ հայկական երաժշտությունը։
Ալիսիայի հայրը՝ Արսեն Սարգսյանը, նույնպես պրոֆեսիոնալ երաժիշտ է, դեռ Երեւանում ուսանել է դաշնամուր, դիրիժորություն, ապա կոնսերվատորիայում՝ տուբա։ Այնուհետեւ Իսպանիայում եւ Ֆրանսիայում շարունակել է ուսումնառությունը տուբայի գծով։ Մայրը՝ Պիլար Սերանո Պոլեսը, աշխատում է Մելիայի կոնսերվատորիյում, սաքսոֆոնի դասատու է, նաեւ ավարտել է Իսպանիայի բարձրագույն կանսերվատորիան, կատարելագործվել է Ֆրանսիայի Besançon քաղաքում, որտեղ էլ հանդիպել են ապագա ամուսինները։
Ալիսիան ունի նաեւ յութուբյան եւ ֆեյսբուքյան էջեր։ Նրա կատարումները կարող եք լսել հետեւյալ հասցեով.
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
Պրահա
Լուսանկարում ՝ Ալիսիան ծնողների հետ