Պրահա. Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կարլովի Վարիի միջազգային 55-րդ կինոփառատոնը համավարակի պատճառով հետաձգվել էր 2021 թվականի հուլիս։ Սակայն փառատոնի ղեկավարությունը որոշել էր ինչ որ ձեւով նշել կինոյի ավանդական տոնը։ Այսօր Կարլովի Վարիի Տերմալ հյուրանոցային համալիրի դատարակ կինոդահլիճից հայտնի հաղորդավար Մարեկ Էբենը եւ կինոփառատոնի նախագահ Յիրժի Բարտոշկան ազդարարել են »Վարին այստեղ» կինոփառատոնի սկիզբը, որը նշանակում է, որ այն դիտել են Չեխիայի այն կինոթատրոններում , որոնք համաձայնել են ցուցադրել փառատոնի ֆիլմերը։ Մինչեւ հուլիսի 11-ը Չեխիայի ողջ տարածքում 96 կինոթատրոններում երեկոյան ժամերին կցուցադրվեն Կարլովի Վարիի կինոփառատոնի 16 ֆիլմերը։
Բացի այդ, ղեկավարությունը որոշել է նոյեմբերի 18-21-ը անցկացնել 54½ կինոփառատոն, որի 4 օրերի ընթացքում Կարլովի Վարիի 4 կինոդահլիճներում կցուցադրվեն 30 նոր ֆիլմեր։ Առաջին անգամ կինոփառատոնը կանցկացվի աշնանը։
Փառատոնի ղեկավարությունը նշում է, որ համավարակի պատճառով քանի որ հանդիսականները չէին կարող գալ Կարլովի Վարի, իրենք են եկել իրենց քաղաքների կինոթատրոններ, եւ ակնկալում են, որ նոյեմբեր ամսին կինոսիրահարները կգան Կարլովի Վարի։
ՕՐԵՐ