Անդադար անձրեւների պատճառով Չեխիայի հյուսիսում մի շարք բնակավայրեր ողողվել են ջրով։ Հատկապես տագնապալի է վիճակը հյուսիսում՝ Լիբերեցի շրջանում, Ֆրիդլանդ քաղաքի շրջակայքում։ Որոշ գյուղերում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ փակել է ճանապարհները։ 1200 տուն զրկվել է էլեկտրաէներգիայից, իսկ որոշ բնակավայրերում դադարեցվել է խմելու ջրի մատակարարումը։
Տեղական իշխանություններն ու հրշեջ ծառայություններն ամեն ինչ անում են, որպեսզի օգնեն տեղի բնակչությանը, իսկ կարիքավորներին տեղափոխեն։
Ամեն դեպքում Լիբերեցի երկրամասի ղեկավարը հույս է հայտնել, որ վիճակը չի վատթարանա եւ արտակարգ դրություն չեն հայտարարի։
orer.eu