Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Անդադար անձրեւների պատճառով Չեխիայի հյուսիսում  մի շարք բնակավայրեր ողողվել են ջրով։ Հատկապես տագնապալի է վիճակը հյուսիսում՝ Լիբերեցի շրջանում, Ֆրիդլանդ քաղաքի շրջակայքում։ Որոշ գյուղերում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ փակել է  ճանապարհները։ 1200 տուն զրկվել է էլեկտրաէներգիայից, իսկ որոշ բնակավայրերում դադարեցվել է  խմելու ջրի մատակարարումը։ 

Տեղական իշխանություններն ու հրշեջ ծառայություններն ամեն ինչ անում են, որպեսզի օգնեն տեղի բնակչությանը, իսկ կարիքավորներին տեղափոխեն։ 

Ամեն դեպքում  Լիբերեցի երկրամասի ղեկավարը հույս է հայտնել, որ վիճակը չի վատթարանա եւ արտակարգ դրություն չեն հայտարարի։ 

 

orer.eu