Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունիսի 16-ին կայացավ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Զլինի երկրամաս, որտեղ դեսպանին ընդունեցին նահանգապետ Յիրժի Չունեկը և երկրամասի կենտրոն՝ Զլինի քաղաքապետ Յիրժի Կորեցը։ Քննարկվեցին Հայաստանի և Զլինի երկրամասի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Այս մասին տեղեկանում ենք Չեխիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 

Ա․Հովակիմյանը մասնակցեց Զլինի Տարածաշրջանային առևտրի պալատի և Արևելյան շուկաների կոնտակտային կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանին, որտեղ դեսպանը ներկայացրեց Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման և ներդրումների ներգրավման համար արդիական ոլորտները, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորոթյունները, իսկ Հայաստանի շուկայով հետաքրքրվող գործարարները ներկայացրեցին իրենց բիզնես առաջարկները։

Այցի շրջանակներում դեսպանն այցելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Կրոմերժիժ վայրը, Զլին քաղաքի և հանրահայտ ՚՚Baťa՚՚ ընկերության հիմնադիր Տոմաշ Բատյայի ինստիտուտ-թանգարանը և հանդիպեց Զլինի երկրամասի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներին։

 

orer.eu