Հունիսի 3-ին Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռոմֆիլատելիայի գլխավոր տնօրեն Կրիստինա Պոպեսկուին։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, երկու երկրների մշակույթների ու ժողովուրդների համար ընդհանուր արժեքների և խորհրդանիշների միջոցով, դիվանագիտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։
Ապագայում նախատեսվում է համատեղ ծրարի եւ նամականիշի թողարկում։
Դեռեւս 2012թ. Հայփոստն ու Ռոմֆիլատելիան համատեղ թողարկել են Ռումինիայում գտնվող Հաճկատար վանքին նվիրված «Հայկական վանք. Հաճկատար 500-ամյակ» նամականիշը։ Ռոմֆիլատելիայի կողմից թողարկվել են նաև հայտնի ռումինահայեր Անա Ասլանին, Վիրջիլ Մաջարուին, Սպիրու Հարեթին և այլոց նվիրված նամականիշներ։
orer.eu