ՀՀ նախագահի հրամանագրով Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ծովինար Համբարձումյանը (նստավայրը՝ Հռոմ):
Կենսագրությունը
Ծնվել է 1971թ. հուլիսի 5-ին, Երևանում։
Կրթություն`
1989-1994թթ. Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, Արևելյան լեզուներ և գրականություն (թուրքագետ), 2005-2006թթ. Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, 2008թ. ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, Անվտանգային գիտություններ, Հռոմ, Իտալիա, 2009-2010թթ. ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, հետազոտող (research fellow) Հռոմ, Իտալիա:
Աշխատանքային գործունեություն`
1992-1995թթ. Էջմիածնի Ներսիսյան վարժարան, թուրքագիտության ուսուցիչ, 1995-1996թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական բաժին, փորձագետ, 1996-1998թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականիաշխատակազմ, 1-ին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ, 1998-1998թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական ծառայություն, առաջատար մասնագետ, 1998-2002թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակ, գլխավոր մասնագետ, 2002- 2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչություն, գլխավոր մասնագետ, խորհրդատու, վարչության պետ, 2018-2020թթ. ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։
Օտար լեզուների իմացություն` Անգլերեն, ռուսերեն, իտալերեն՝ աշխատանքային:
Պարգևներ՝ 2007թ. ՀՀ նախագահի շնորհակալագիր, 2017թ․ Երախտագիտության մեդալ։
Ընտանեկան դրություն՝ Ունի դուստր:
2020 թ .
հ ուն ի ս ի
1ի ն Հ Հ ն ա խ ա գ ա հ Ա ր մ ե ն Ս ա ր գ սյա ն ի հ րա մ ա ն ա գ ր ո վ ն շ ա ն ա կ վ ել է Հ այա ս տ ա ն ի Հ ա ն ր ա պ ե տ ությա ն ա ր տ ա կ ա ր գ և լի ա զ ո ր
դ ե ս պ ա ն ( ն ս տ ա վ այրը ՝
Հ ռ ո մ ):