Լուսանկարը՝ ՉՏԿ
Այսօր կեսգիշերից հետո Սլովակիայի եւ Չեխիայի սահմանը կարելի է հատել առանց կորունավիրուսի թեստի։ Այս մասին հայտարարեցին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը եւ Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Սա համավարակից հետո Սլովակիայի վարչապետի առաջին արտասահմանյան այցն էր։
Նախկինում Չեխիայի վարչապետը հույս էր հայտնել, որ հունսի 15-ին սահմանները կբացվեն հարեւան երկրների՝ Ավստրիայի, Սլովակիայի, Հունգարիայի եւ Գերմանիայի հետ։ Այժմ գործում է առանց թեստի միայն 48 ժամ մնալու որոշումը։ Անդրեյ Բաբիշը նաեւ նշել է, որ նորմալ կյանքին վերադառնալու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։
Մինչ այդ համավարակի տարծումը երկրում վերահսկվում է ։ Երեքշաբթի օրը գրանցվել է 62 նոր վարակակիր։ Այսպիսով թեստավորում է անցել 454 397 քաղաքացի, որոնցից դրական արդյունք է արձանագրվել 9 414-ի մոտ, նրանցից բուժվել են 6 748-ը, մահացել ՝ 325-ը։ Միայն մայրաքաղաք Պրահայում վարակվածների թիվը եղել է 2089-ը, որի 2/3-ը ապաքինվել է։ Պրահայում մահացել է կորոնավիրուսով վարակված 89 հիվանդ։
ՕՐԵՐ