Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների 105-րդ տարելիցին նախորդող օրը՝ ապրիլի 23-ին, ինչպես աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում, երեք րոպե ղողանջեցին նաև Բուլղարիայի հայկական եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի, ինչպես նաև հայ ընտանիքները միացան Ծիծեռնակաբերդի լուսավոր ոգեկոչման րոպեին` մեկական մոմ վառելով իրենց պատշգամբներում:
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումներով պայմանավորված` այս տարի միջոցառումները Բուլղարիայում կարատվում եմ մասնակի և հերթականությամբ` փոքր խմբերով:
Ապրիլ 24-ի առավոտյան Բուլղարիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, փոքրաթիվ հայ համայնքի ուղեկցությամբ ծաղկեպսակ զետեղեց Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված խաչքարի մոտ: Մեկ րոպե լռությամբ գլուխ խոնարհելով հարգանքի տուրք մատուցեց մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Բուլղարական BTV հեռուստաընկերությունը հյուրընկալեց հայ անվանի երգահան Հայկաշոտ Աղասյանին, ով բուլղարական հանրությանը պատմեց հայոց ցեղասպանության և դրա հետևանքներով սփյուռքում ձևավորված համայնքների մասին:
Պլովդիվ, Բուրգաս, Ռուսե քաղաքների հայկական եղեղեցիներում և հայկական գերեզմանատանը կատարվել են հոգեհանգստյան արարողություններ:
Բուլղարահայ մտավորականները առցանց տեսահոլովակ են հեռարձակել, որով իրենց շնորհակալական խոսքը են հղում բուլղարական իշխանություններին՝ 20-րդ դարասկզբին մազապուրծ փախած իրենց նախնիներին ապաստան տալու համար:
Սոֆիայի «Համադրիչ խորհրդի» և բուլղար բարեկամների հետ համատեղ ստեղծվել է տեսահալավակ՝ նվիրված Հայց Ցեղասպանության 105-րդ տարելիցին, ինչպես նաև 2009 - 2019 թվականներին Բուլղարիայում իրականացված Հայոց Ցեղասպանությանը նվիրված նիջոցառումների լուսանկարների տեսաշարք:
Բուլղարիայի Վառնա քաղաքի ամենաբանուկ վայրերում տեղադրվել են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը խորհրդանշող խոշոր չափսերի յոթ պաստառներ։
Բուլղարիայի «Նաիրի» պարախումբը՝ «Էստրեյա» բալետային խմբի մասնակցությամբ և Անահիտ Չալյովսկայի բանաստեղծություններով առցանց հեռարձակել են «Ճանապարհը» ներկայացումը:
Պատրաստվել ու առցանց ներկայացվել է ՀԲԸՄ Սոֆիայի կիրակնօրյա դպրոցի սաների ուղերձը:
Այս օրերին Բուլղարիայի հայկական բոլոր կառույցները, եկեղեցական խորհուրդները իրենց վիրտուալ միջոցառումներն են անցնացնում` այդ ձևով իրենց հարգանքի տուրքը մատուցում 1915 թվականին տեղի ունեցած հայոց ցեղասպանությանը:
orer.eu