Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԵՎ 24-ԻՆ ՀՆՉԵՑԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ՍՈԴԵՐԹԵԼԻԵ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԵՐԸ
 
Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ Գերշ. Տ. Տիրան եպս. Պետրոսյանի օրհնությամբ՝ Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցին միացավ բոլոր հայ եկեղեցիների զանգահարությանը և ապրիլի 23-ին ժ. 19։00 (Երևան ժ.21։00) և ապրիլի 24-ին ժ. 10։00 (Երևան ժ.12։00) հնչեցին եկեղեցու զանգերը 3 րոպե տևողությամբ՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանութեան։
 
Մեր հավատացյալ ժողովուրդը նույն ժամերին տանը մոմ վառեց և աղոթեց հոգևորականաց դասի հետ։
 
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը, աղոթակցությամբ Սարգիս ուրարակիր Խաչատուրյանի, կատարեց Բարեխոսական Կարգ։
 
Ապրիլի 23-ին և 24-ին մեր հավատացյալ ժողովուրդը առանձնակի այցելություններով ծաղիկներ զետեղեց եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց խաչքարի առջև։
 
orer.eu