Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020թ. Հայոց ցեղասպանության 105-րդ տարեդարձի հիշատակի արարողությունները Ֆրանսիայում անցկացվում են մեկուսացման բացառիկ պայմաններում՝ Ֆրանսիայում հայտարարված սանիտարական արտակարգ դրության պատճառով: Այս մասին գրված է դեսպանության ֆեյսբուքյան  էջում։ 

Ապրիլի 24-ին Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:


Նույն օրը ոչ բազմամարդ հիշատակի արարողություններ են կազմակերպվել Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում: Հեռահար կարգով՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարեդարձին նվիրված՝ հարյուրավոր ուղերձներ են հղել Ֆրանսիայի քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ և սենատորներ, հայ ժողովրդի բազմաթիվ բարեկամներ։

 

orer.eu