ՕՐԵՐ ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանի ելույթը՝ Չեխիայի եւ Բալկանյան 4 երկրների քաղաքական գործիչների ու հայկական համայնքների ներկայացուցիչների համատեղ ոգեկոչման առցանց ֆիլմում։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե ամեն օր ընթերցում եմ ցեղասպանության ականատեսների վկայութունները, դեսպանների ու հյուպատոսների զեկուցագրերն ու միսիոներների օրագրեր։ Ամեն նոր էջի հետ նորից ու նորից հակոտյա երկու զգացողություններ են՝ մի կողմից մեր ժողովրդի մեկ ու կես միլիոնի, գումարած հայրենիքի ու մշակութային հսկայական շերտի կորստյան ցավ, հույս, որ Պարույր Սևակի ասած՝ ազգերը խոցված կստանան հատուցում արդար ու չբեկանվող, մյուս կողմից՝ իրենց հայ առաջադեմ մտավորական համարողների պնդումները, թե՝ հարյուրից ավելի տարի է անցել, բավական է ,անընդհատ այդ մասին խոսելով մենք խաթարում ենք մեր երեխաների հոգեբանությունը, նրանց մեջ բարդույթներ ենք առաջացնում։ Եվ կամ թե, ինչ ենք պահանջում, մեզ նայենք ու Թուրքիային։ Եկենք շրջենք էջն ու առաջ նայենք։
Առաջ նայել անշուշտ պետք է, էջը շրջելու ժամանակը դեռ չի եկել։ ՈՒ որպեսզի ապրիլքսանչորսյան միջոցառումները ձև չլինեն, այլ բովանդակություն ու ծրագիր ունենան, օրինակ մենք այստեղ Չեխիայում պիտի մեր աշխատանքնեի երկրորդ փուլին անցնենք ու աշխատենք, որ Հայոց ցեղասպանության թեման դպրոցական պարտադիր ծրագրում ու պատմության դասագրքերում տեղ զբաղեցնի։
Ի վերջո, մեր հիշողությունը ոչ միայն հարգանքի տուրք է մեր նահատակ պապերին այլ զգոնության առհավատչյա։ ցեղասպանությունն ավաղ սոսկ պատմություն չէ, մի բուռ բռի մեջ Հայաստանն այսօր էլ է հարևանների վայրենի ախորժակը գրգռում։
ՈՒ վայ մեզ, եթե մոռանանք ու զգոնություն կորցնենք։ Սումգայիթը, Բաքուն ու Մարաղան օրինակ։ Ու փաստը, որ մենք նորօրյա սփյուռք ունեցանք, արդեն հետխորհրդային Հայաստանից, մեծ իմաստով էլի ցեղասպանության արդյունք է։ Մենք այնքան տկարության պայմաններում, առանց մեզ գծված Հայաստանի սահմանները չափազանց բարդացնում են կենսունակ պետություն զարգացնելու հնարավորությունը։
Բարդացնում են, բայց անհնար չեն դարձնում։ Միլիոն ու կես սրբադասված մեր նահատակների սուրբ միջնորդությամբ, կամոքն Աստծո, մեր նվիրումի ու անխարդախ ջանքի վրա խարսխված ամուր Հայաստան կերտելով, պատմությունից դասեր քաղած պատրաստ լինելով հավանական հատուցման՝ մենք հիշում ենք ու պահանջում։ Թուրքիայի՞ նման պետություններ են փլուզվել։