Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 24-ին Կիևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ ոչ-բազմամարդ՝ Մեծ եղեռնի 105-ամյա տարելիցին նվիրված հուշ-արարողություն, որին մասնակցեցին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, Կիև հայ համայնքի նախագահ, Տերնոպիլում ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը, ՈւՀՄ գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, հոգևոր հայրեր։
Սրբազանը հանդես եկավ Տերունական աղոտքով, մասնակիցներին դիմեց ՀՀ դեսպանը։


Նույն օրը մեր հայրենակիցները հուշ-արարողություններ են անցկացվել Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում: Twitter սոցիալական ցանցով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված ուղերձով է դիմել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը և հեռահար կարգով՝ Գերագույն ռադայի մի շարք պատգամավորներ հիշատակի ֆլեշմոբ էին կազմակերպել։

Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։ 

orer.eu