Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Լիտվայի Յոնիշկիս քաղաքի քաղաքապետ Վիտալիյուս Գաիլիուսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք  Լիտվայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուլյան էջից, քաղաքապետը մասնավորապես գրել է.  «Ոչինչ այդպիսի ուժ չի տալիս հանգիստ եւ առանց խուճապի դիմանալու բոլոր աղետներին, որքան վստահությունը եւ այն ճշմարտությունը, որը ներսում կրում եք, որը դուք հարգում եւ որով հպարտանում եք։

Եկեք արժանի լինենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ես հպարտ եմ, որ առիթ եմ ունեցել ճանաչելու հայ ժողովրդին: Ես հարգում եմ ձեր ազգի պատմությունը: Դուք միշտ ունեք իմ աջակցությունը»,-ասված է ուղերձում:

 

orer.eu