Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Լատվիայի Սաեյմաի (խորհրդարանի) քարտուղար, Լատվիայի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խմբի ղեկավարի տեղակալ Անդրեյս Կլեմենտևսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Որպես Լատվիայի Սաեյմայում Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խմբի ղեկավարի տեղակալ` կցանկանայի իմ համերաշխությունն արտահայտել անձամբ Ձեզ, ՀՀ Ազգային ժողովին և հայ ժողովրդին՝ ի հիշատակ այն ողբերգական իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել 105 տարի առաջ ապրիլին։

Կցանկանայի հավաստիացնել Ձեզ, որ Լատվիայի խորհրդարանը Ձեր կողքին է՝ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելով զոհերին և հիշատակելով Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Մեր երկրներն իրար նման են վերապրած դժվարին պատմությամբ, որը մեզ օգնում է հասկանալ հայ ժողովրդի ցավը։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս
հավաստիքը»։

 

 Հայտարարություններով են հանդես եկել նաեւ քաղաքական կուսակցություններ։ 

Լատվիայի «Նոր պահպանողական» կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

105 տարի առաջ սկսվեց հայ ժողովրդի դեմ Երիտթուրքական շարժման կողմից նախաձեռնված ցեղասպանությունը: Ցեղասպանությունը տևեց երկու տարի, որի ընթացքում մոտ մեկ միլիոն հայեր արտաքսվեցին կամ սպանվեցին։ Աշխարհի շատ ազգեր դա ճանաչում են որպես երբևէ իրականացված առաջին ցեղասպանություն։

Ապրիլի 20-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, երբ Լատվիան և աշխարհի շատ երկրներ իրենց համերաշխությունն են արտահայտում հայ ազգի հետ, որը սգում է և ոգեկոչում ցեղասպանության զոհերին։

20-րդ դարի ցեղասպանությունների զոհ դարձած հայերի և այլոց հիշատակը սուրբ է: Մարդկանց զանգվածային սպանությունները ապագայում չպետք է կրկնվեն: Պատմական հիշողության պահպանումը կարևոր է ողջ մարդկության համար:

Այսօր մենք մեր համերաշխությունն ենք արտահայտում հայ ժողովրդին և խոնարհում ենք մեր գլուխները Ցեղասպանության զոհերի առջև։

Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։ 

Նշենք նաեւ, որ Լատվիայի իշխող քաղաքական կոալիցիայի մաս կազմող "Attīstībai/Par!" «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցությունների միությունը նույնպես հանդես է եկել   Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ։