Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Էստոնիայի Ռիիգիկոգույում (պառլամենտում) Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Ռայվո Տամմը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ ուղերձով։

 

«Ապրիլի 24-ն ամբողջ աշխարհում հայերի սգո օրն է։ Ինչպես հայտարարել է Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, պայմանավորված կորոնավիրուսի հետևանքով ստեղծված հատուկ դրությամբ, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են, ներառյալ՝ արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլմայի կողմից հատուկ հիշատակի պատարագը և Տալլինի Սբ․ Նիկողայոս եկեղեցում Էստոնիայի պետական արական երգչախմբի համերգը։

Որպես Էստոնիայի Ռիիգիկոգույում (պառլամենտում) Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար՝ ի հիշատակ հայերի աննկարագրելի կորուստների, կոչ եմ անում յուրաքանչյուրս իր տան մեջ մոմ վառի, որտեղ մենք հիմա ենք՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված։ Հուսանք, ինչպես հայերն են ասում, որ աշխարհի ոչ մի ազգ այլևս երբեք նման բան չի վերապրի։

Էստոնիան և Հայաստանն իրար կապված են դարեր ի վեր՝ սկսած այն ժամանակներից, երբ գրականության դասական և լուսավորիչ Խաչատուր Աբովյանը ուսուցանում էր Տարտուում։ Հայ ժողովրդի հետ միասին մենք խոնարհում ենք մեր գլուխները և մաղթում հայ ժողովրդին հաջողություն ու տոկունություն այս դժվարին ժամանակներում»։

Այս մասին տեղեկանում ենք Էստոնիայում ՀՀ  դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 

orer.eu