ՕՐԵՐ-ի հարցերին պատասխանում է ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արթուր Գեւորգյանը
- Հարգելի պարոն Գեւորգյան հայտնի է դարձել, որ Ձեր ընկերությունը կորունավիրուսի հետ կապված սկսել է ,,Լյուսի,, դիմակների արտադրություն։ Ի՞նչ որակի դիմակներ են դրանք եւ ո՞ւմ համար են նախատեսված։
- Այս դիմակների ստեղծման նպատակն էր ապահովել նախեւառաջ նրանց, ովքեր համավարակի պայմաններում պետք է շարունակեն աշխատել, այսինքն՝ հազարավոր զինվորականների, ոստիկանների, բանկերի, փոստատների բազմաթիվ աշխատողների, բժշկական աշխատողների, ինչպես նաեւ տարեց մարդկանց։ Ամենակարեւորն այն էր, որ այդ դիմակների գինը մատչելի լիներ։ Ամեն ինչ ստացվեց, մեր ընկերության ինժեներները աշխատեցին ինչպես պատերազմական օրերին, որպեսզի հասցնեն Եվրոպայում համավարակի տարածման բռնկումը կանխեն։
- Ովքե՞ր են այդ դիմակի հեղինակները։
- Դիմակի ստեղծման վրա աշխատել են միայն մեր ընկերության ինժեներները, այդ թվում հայերը։ Ընդ որում պետք է ասեմ, որ հաջողության համար պարտական ենք այն համոզմունքին, որ ստանդարտ որոշումների փորձը մեզ չի խանգարել եւ ամեն ինչ արել ենք , որպեսզի հասնենք մարդկանց առավելագույն պաշտպանությանը։ Որոշումների մի մասն արդեն տվել ենք արտոնագրման։
- Ինչպե՞ս են այն գնահատում մասնագետները։
- Մասնագետները հիացած են մեր արտադրանքով։ Մեր դիմակը շատ չի նեղում մարդուն, բայց պաշտպանում է ոչ միայն այն կրողին, այլեւ շրջապատի մարդկանց։ Բացի այդ դիմակի պաշտպանիչ շերտն իր մեջ ունի նաեւ արծաթ, որն ունի հավելյալ հակաբակտերային եւ հակավարակային հատկություն։ Եվ ամենակարեւորը դրա ինքնարժեքը 1 եվրոյից ավելի քիչ է։ Այն կապահովի 100 տոկոսանոց պաշտպանություն մարդկանց 100 տոկոսին։
- Սովորական մարդիկ կարող են գնել ձեր արտադրած դիմակները, թե միայն մեծ ընկերությունները։
- Նախեւառաջ մենք բարեգործական նպատակներով դիմակներով ապահովում ենք ծերանոցները, հաշմանդամների տներին, բանակայիններին, ոստիկաններին, մեր ընկերության աշխատողներին եւ նրանց ընտանիքի անդամներին... Մեր արտադրական հզորությունները թույլ են տալիս ամսական մինչեւ 60 հազար հատ արտադրել։ Արդեն արտադրում ենք դիմակների երկրորդ մոդելը եւ անցում ենք կատարում ակնոցների ու ավելի ուժեղ պաշտպանիչ շերտ ունեցող դիմակների արտադրությանը։ Արտահանում ենք Սլովակիայից դուրս՝ Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ եւ այլ երկրներ։
Գնել կարող են բոլորը։ Կարող են պատվիրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ համացանցային խանութի միջոցով։ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ (+421 911 087 589, +421 903 430 366)
Նշենք, որ Գեւորգյան մետալուրգիական ընկերությունը հիմնվել է 1996 թվականին, տարեկան 150 նոր արտադրատեսակներ է թողարկում, իսկ միայն ամսական արտադրանքի ծավալը հասնում է 5 միլիոնի։
Նշենք նաեւ, որ դիմակների վրա դրոշմված է նաեւ ,,Գեւորկյան,, անվանումը եւ ամեն դիմակի հետ տրվում է 30 հատ ֆիլտր։
Հ.Ա.
ՕՐԵՐ