Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 7-ին Փարիզում վախճանվել է սոպրանո Գայանե Գրիգորյանը, ով 90-ական թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկությունը հրապարակված է օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

 «Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խորը վշտով հայտնում է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին»,-ասված է հաղորդագրությունում:

60ամյա երգչուհին երկար տարիներ ապրում և ստեղծագործում էր Ֆրանսիայում: Մի առիթով նա նշել է, որ Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ ստեղծագործող անհատը կարող է մտածել, որ հենց այնպես զոհողությունների չի գնացել։

«Արմենպրես»