Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին:

Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ժամը 10:30-ին՝
- Հայաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով,
- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում,
- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, https://www.youtube.com/user/ShoghakatTVcompanyhttps://www.facebook.com/ShoghakatTv/ էջերում: