ՀՈՐԴՈՐԱԿ
ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(13-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)
Առօրյա և պաշտոնական հաղորդակցության ընթացքում գործածվող օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց, մի մասն էլ նորակազմ է, տակավին քիչ հայտնի, բայցև արժանի ճանաչման և գործածության:
Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը:
բուլեթ – պարբերակ
էնդեմիա – տեղաճարակ
էպիդեմիա – համաճարակ
էքստրադիցիա – արտահանձնում, հանձնում
էքստրակտ – հանուկ, մզուկ
ինստրուկտաժ – հրահանգավորում
ինվենտարիզացիա - գույքագրում
ինտուիտիվ – կանխազգացական
լինք – հղում
կլավիատուրա / քիբորդ – ստեղնաշար
կլիենտ – հաճախորդ
կոլաբորատոր – համաշխատող, գործակից
կոլապս – փլուզում, անկում, կործանում
կոնտագիոզ – հպավարակիչ
կոնֆորմիստ – հարմարվող, համակերպվող
հոսթել – իջևանատուն, օթևան
շնուրոկ - քուղ, կոշկակապ, կոշկաթել
պանդեմիա – համավարակ, աշխարհավարակ
պլան – 1. ծրագիր, 2. հատակագիծ, 3. նախագիծ
պլանկա – նշաձող
պրոտոկոլ – 1. արձանագրություն, 2. արարողակարգ
ռեաբիլիտացիոն – վերականգնողական
սպոնտան – ինքնաբուխ, հանկարծաբուխ, հանպատրաստից
սփրեյ – ցողիչ
վոյս մեսիջ – ձայնային հաղորդագրություն
վուլգար - գռեհիկ
տրադիցիա – ավանդույթ
տրամպլին – ցատկահարթակ, ցատկատախտակ
տրիվիալ – տափակ, անհամ
ֆիլիալ – մասնաճյուղ
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ