Հայաստանի նախագահի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։
Նա կադրային դիվանագետ է, ծնվել է 1965թ Երեւանում, ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը, 1991թ. աշխատում է Հայաստանի արտգործնախարարությունում, նաեւ դասավանդում է ԵՊՀ-ում՝ արաբերեն, եբրայերեն, դասական ասորերեն եւ այլ առարկաներ։ ՈՒնի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։ Տիրապետում է նաեւ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, եբրայերեն , լատիներեն լեզուների։ Հայաստանի ԱԳՆ համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, աշխատել է Եվիպտոսում, Մակ-ում՝ Նյու Յորքի Հայաստանի ներկայացուցչությունում, ինչպես նաեւ Կանադայում ՀՀ դեսպանությունում, եղել է գործերի ժամանակավոր հավատարմատար։ Վերջին տարիներին ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետն էր։