Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

2020թ մարտի 11-ին Երեւանում տեղի ոււնեցավ «Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Արշավի նպատակն էր ներկայացնել Հայաստանում առկա կիբեռանվտագության հիմնական խնդիրները, կրթել ու ուղղորդել մասնակիցներին ավելի պաշտպանված լինելու համար։  Արշավին մասնակցեցին ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը, , ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը , «Յուքոմ» Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյան։ Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն էր ք.գ.թ., կիբեռանվտագության մասնագետ Անահիտ Պարզյանը ով բացեցե համաժողովը եւ խոսնակներին հրավիրեց քննարկել Հայաստանում կիբեռանվտագության մարտահրավերները հետեւյալ թեմաների շուրջ՝

 Կիբեռհիգիենա

Կիբեռբուլինգ եւ կիբեռթրաֆիքինգ

Դրական թվային հետք

 ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ներկայումս մեծածավալ փոփոխություններ են իրականացվում հանրակրթության բովանդակության բարեփոխումների ուղղությամբ եւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները կարեւորվում են։ Անհրաժեշտություն է առաջանում անգամ նախակրթարաններում երեխաներին կրթել այս ուղղությամբ։

 ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը մասնակիցների համար պրոեկտեց անձնական տվյալների եզրույթը։ Նա նշեց, որ այն ինչ ներբեռնում ենք համացանց, դա մեր՝ օգտատիրոջ,  որոշումն է, սակայն պետք է հաշվի առնել, որ հասանելի է ամբողջ աշխարհին ու հավերժ։ Հաշվի առնելով սա, պետք է մտածել, թե ինչ տեսակի տեղեկատվություն ենք ներբեռնում համացանց։

 «Յուքոմ» Տեղակատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը մանրամասն անդրադարձավ կիբերհիգիենային կանոններին, մասնավորապես ներկայացրեց առցանց գնումների ժամանակ ինչպիսի բանկային քարտերով կատարել գնումները, ինչպես ստուգել խանութների իսկությունը, ինչպիսի գաղտնաբառեր ունենալ սոց ցանցերում, ինչպես մաքրել համակարգիչն ու հեռախոսը վիրուսներից, եւ այլն։

 Կիբեռանվտագության մասնագետ Անահիտ Պարզյանը նշեց կիբերբուլինգի, կիբերթրաֆիքինգի մասին, ներկայացրեց, թե ինչպես կարելի է պաշտպանվել  կիբեռհանցագործություններից։ Ներկայացվեց նաեւ Դրական թվային հետք ձեւավորելու յոթ հիմնական սկզբունքները, որոնց թվում էր նաեւ կիբեռկարեկցանքը, որը համամարդկային արժեք է եւ կնպաստի կիբերտիրույթում ավելի բարի ու դրական միջավայրի ձեւավոերմանը։

 Միջոցառման թեման մեծ հետաքրքրություն էր առաջացրել. հայտարարության միայն առաջին երկու օրերին մասնակցության հայտն էին ներկայացրել շուրջ 130 մասնակից, ինչը խոսում է թեմայի ակտուալության եւ այս ոլորտի վերաբերյալ տեղեկատվության պակասի լրացման անհրաժեշտության մասին։

 Միջոցառումն ամփոփվեց հարցուպատասխանով։ Առաջարկություններ հնչեցին ավելի հաճախ իրականացնել նմանանատիպ արշավներ։ Մասնակիցները նշեցին, որ ավելի լավ սկսեցին պատկերացնել կիբեռտիրույթը, առկա խնդիրներն ու նշեցին, որ ավելի մեծ ուշադրություն կսկսեն դարձնել անձնական կիբերհիգիենային, արտահայտած մտքերին։

 «Կիբեռանվտանգ Հայաստան» նախաձեռնությունն ունի Ֆեյսբուքյան էջ, ուր կտեղադրվեն միջոցառման ընթացքում ներկայացված նյութերը։

 Միջոցառման աջակիցներն են ՝ Վարշավայի Եվրա-ատլանտյան ամառային ակադեմիան, Եվրոպայի Համալսարանը, Ֆուլբրայթ Լեհաստան, ԱՄՆ Գերմանական Մարշալ հիմնադրամը,  Բալկան Ժողովրդավարության վստահություն հիմնադրամը, Լեհական Ամերկյան ազատություն հիմնադրամը Չինաստան-Եվրասիա քաղաքական եւ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամը։

 

orer.eu