Մարտի 2-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան և Ռումինահայոց միության վերահիմնադրման 30-ամյակին նվիրված ընդունելություն:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, ով կարևորելով օրվա խորհուրդը, անդրադարձ կատարեց հայ-ռումինական երկկողմ հարաբերություններին՝ անդրադառնալով ապագա հեռանկարներին ու արժևորելով վերջին տարիների ձեռքբերումները:
Օգտվելով առիթից` դեսպանը շնորհավորեց նաև Ռումինահայոց միության անդամներին Միության վերահիմնադրման 30-ամյակի կապակցությամբ և մաղթեց նորանոր նվաճումներ հայապահպանության ազգանվեր գործում:
Ավարտին դեսպան Մինասյանը ՌՀՄ անդամներ Սիրուն Թերզյանին, Միհայ Ստեփան Կազազյանին և Էդուարդ Անտոնյանին հանձնեց ՀՀ ԿԳՍՄ շնորհակալագրերը՝ կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում Ռումինիայի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը խորացնելու գործում ունեցած ավանդի համար:
Ընդունելությանը մասնակցեցին Ռումինիայի ԱԳՆ և պետական այլ գերատեսչությունների պաշտոնյաներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:
orer.eu