Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մի քանի տարի առաջ տաքսի պատվիրում էինք հեռախոսազանգով։ Որպես կանոն,սակայն,դրանք ուշանում էին, իսկ ուշացման հետ կապված բոլոր պարզաբանումները նույնն էին`շուտով կմոտենա։

Երբեմն ստիպված էինք լինում փողոցից պատահական տաքսի վերցնել։ Դրանք, սակայն,ոչ միշտ էին անվտանգ։

Այժմ տաքսու ծառայություններից օգտվողների գերակշիռ մասը տաքսի պատվիրում է բջջային հավելվածի միջոցով։ Եվ դրսում երկար ժամանակ սպասելու փոխարեն, համապատասխան ծրագրով տեսնում է մոտեցող վարորդին։ Տեխնոլոգների բերած այս նոր հնարավորությունների շնորհիվ տաքսի պատվիրելու առավելություններն ակնհայտ դարձան՝գրանցված վարորդներ, քիչ ուշացումներ, հստակ գին։

Նույն մոդելով կարելի է նաև համապատասխան մասնագետ կանչել

Այսպես, այժմ կենցաղային հարցերը ևս կարելի է կարգավորել սմարթֆոնում ներբեռնված բջջային հավելվածի միջոցով։ Եվ ինչպես տաքսու պարագայում է, այստեղ ևս մատների ընդամենը մի քանի հպումով կարելի է համապատասխան ծառայությունը պատվիրել։

Varpet բջջային հավելվածը կօգնի Ձեզ շատ արագ գտնել անհրաժեշտ մասնագետին։ Որակյալ վարպետներն օնլայն են ու պատրաստ են օգնել Ձեզ. hավելվածը միավորում է ոլորտի լավագույն մասնագետներին:

Varpet հարթակի միջոցով կարելի է ընտրել անհրաժեշտծառայությունը, նշել դրա ծավալը, նախապես իմանալ արժեքը, ֆիքսել օրն ու ժամը:Համապատասխան վարպետները կտեսնեն պատվերը, կարձագանքեն հաշված րոպեների ընթացքում և ժամանակին կլինեն նշված վայրում:

Կարող եք օգտվել ավելի քան 200 ծառայությունից

Ներկայումս հավելվածում առկա է ավելի քան 200 ծառայություն․ մեծ շինարարական աշխատանքներից սկսած մինչև փոքր վերանորոգման աշխատանքներ. կենցաղային տեխնիկայի, էլեկտրականության, սանտեխնիկայի, ջեռուցման համակարգի հետ կապված աշխատանքներ, այգեպանի, վարսահարդարի կամ մատնահարդարի ծառայություն և այլն: Ի դեպ, ծառայությունների ցանկը ընդալայնվում է և պարբերաբար վերանայվում։

Հավելվածի շնորհիվ կարելի է խնայել ամենաթանկը՝ ժամանակը։ Բացի այդ, ծանոթ- բարեկամներին զանգելու կամ համացանցում մասնագետ փնտրելու կարիք այլևս չկա։Varpet հավելվածը հաճախորդի և վարպետի միջև ուղիղ կապ ստեղծելու համար  է։Այն հնարավորություն է տալիս գտնել լավագույն մասնագետներին յուրաքանչյուր աշխատանքի համար:

Ինչպե՞ս վստահ լինել, որ տվյալ հարթակի վարպետը լավ մասնագետ է

 

Իրականում Varpet հարթակում գրանցված վարպետները նախքան հավելվածի վարպետների ցանկում ընդգրկվելը մասնագիտական հարցազրույց են անցում, այսինքն՝ պատահական մարդ օնլայն տարբերակով չի կարող ընդգրկվել այս հարթակում: Յուրաքանչյուր վարպետ գրանցվում է անձնագրով։ Այսինքն՝ Դուք տեղյակ եք Ձեր բնակարան մուտք գործողի մասին։ Բացի այդ, վարպետների հետ նաև պայմանագիր է կնքվում, որոնց կետերը նա պահպանում է, որպեսզի կարողանա պատվերներ ընդունել։

Որպեսզի Varpet-ները որակյալ լինեն

Սպասարկման որակը պահպանելու համար հավելվածում գործում է վարպետների վարկանշավորման ևգնահատման համակարգ: Գործն ավարտելուց հետո վարպետներին կարող եք գնահատել և մեկնաբանություն թողնել։

Varpet հավելվածն անվճար է

 

Varpet անվճար հավելվածըհասանելի է Android և iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար։Այս հավելվածով Դուք արագ կլուծեք Ձեր բոլոր կենցաղային խնդիրները և կխնայեք ժամանակը:Պարզապես պատվիրեք համապատասխան ծառայությունը Ձեր հեռախոսից Varpet հավելվածի միջոցով։