Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում  տեղի ունեցավ Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, որն անցկացրեց Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։

Արարողությունից հետո Հայր սուրբը դիմեց ներկաներին, անդրադառնալով  32 տարի առաջ կատարված սարսափելի իրադարձություններին։ Նա աղոթք բարձրացրեց առ Աստված այն  հայորդիների համար, որոնք դարձան Սումագայիթյան ոճրագործության զոհ՝ քրիստոնյա եւ հայ լինելու պատճառով։

Նա նշեց նաեւ, որ հայ ազգի բոլոր դժբախտությունների հիմքում միասնականության բացակայությունն է։ Նա նաեւ աղոթեց վերջին շրջանում աշխարհում կորոնավիրուսի զոհ դարձած մարդկանց համար, հույս հայտնելով, որ մոտ ապագայում աշխարհը կազատվի այդ նոր արհավիրքից։

Ներկաներին դիմեց նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ ,,Աշխարհի տարբեր տեղերում այս օրերին հիշատակում են մեր նահատակներին։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր ներկա են այս հիշատակի արարողությանը եւ տարակուսած եմ, որ մեր շարքերը կամաց նոսրանում են, իսկ մեր հակառակորդների շարքերը՝ ուժեղանում»։

Հայաստանի դեսպանը նշեց նաեւ, որ բոլորի հետ միասին կիսում է Սումգայիթի այն անմեղ զոհերի հիշատակը, ովքեր ամենադաժան ձեւով կոտորվեցին։

ՕՐԵՐ