Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Չեմպիոններին չեն մոռացել նաեւ Հայաստանում, այդ թվում՝ Մասիսում
 
 
Եվրոպայի հայերի միություն՝ ԵՀՄ  հասարակական կազամակերպության  նախաձեռնությամբ փետրվարի 14-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում  ԵՀՄ-ի նախագահ՝ Արթուր Հովհաննիսյանի կողմից պարգևատրվեցին նշանակալի ավանդ և ակնառու նվաճումներ ունեցող Բուլղարիայում  բնակվող  հայազգի չորս մարզիկներ:  
 
Պարգևատրվածների թվում են՝ Հռոմում կայացած մեծահասակների հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2020թ. Եվրոպայի չեմպիոն՝ ԷԴՄՈՆԴ ՆԱԶԱՐՅԱՆԸ,  հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր՝ ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ,  ձյուդոյի և սամբոյի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝ ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ  և  ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ  եղբայրները: Միջացառմանը ներկա էր նաև  Էդմոնդի և Հայկի անձնական մարզիչ, հունահռոմեական  ոճի ըմբշամարտի  Բուլղարիայի  ազգային հավաքկանի գլխավոր մարզիչ, օլիմպիկան կրկնակի չեմպիոն ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ: 
 
Հայաստանում,  ևս ,  մասնավորապես  Նազարյաններին այդքան հարազատ Մասիսում, ուր ծնվել ու հռչակավոր ըմբիշ է դարձել Արման Նազարյանը, չեն մոռանում չեմպիոններին: 
Արմեն Նազարյանի անվան Մասիսի մարզադպրոցի ողջ անձնակազմը՝ ի դեմս տնօրեն Ա.Ղասումյանի,շնորհավորում է պատանի տաղանդավոր ըմբիշներին՝ ոսկե մեդալակիր Էդմոնդ Նազարյանին և բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, փայլուն հաղթանակի համար և մաղթում նորանոր վերելքներ և նվաճումներ:
 
Հիշեցնեք, որ  18-ամյա Էդմոնդը ծնվել է Մասիսում , օլիմպիական կրկնակի չեմպոին Արման Նազարյանի որդին է, մեծահասակների 2019թ Եվրոպայի չեմպիոն, 2020թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 20-ամյա Արսեն Հարությունյանը  Արմեն Նազարյանի անունը կրող Մասիսի մարզադպրոցի սանն է: 
 
Հավալենք նաև, որ տարեսկզբին՝  հունվարի 17-ին  հարազատ մարզօջախ՝ Արմեն Նազարյանի անվան մարզադպրոց  էր այցելել  Բուլղարիայի ընտրանու  հայստանյան ուսումնամարզական հավաքը գլխավորող, հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն, Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն ՝ իր գլխավորած թիմի հետ: Նա շրջեց մարզադպրոցում, զրուցեց մարզադպրոցի սաների հետ և խորհուրդ տվեց լինել համառ և անկոտրում:
 

Իսկ փետրվարի 21-ին Երեւանում, նախագահական նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է 2019 թվականի 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Սլավիկ Գալստյանին, ծանրորդներ՝ Ռուբեն Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Հակոբ Մկրտչյանին, մարմնամարզիկ՝ Արթուր Ավետիսյանին, բռնցքամարտիկ՝ Հովհաննես Բաչկովին, սամբիստ՝ Տիգրան Կիրակոսյանին, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին անձամբ է հանձնել պարգևները:

Այնուհետեւ, Նիկոլ Փաշինյանը Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, Աշխարհի եռակի չեմպիոն, Սպորտի վասատակավոր վարպետ , Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանին պարգևատրել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։

Շնորհավորում ենք մեր բոլոր մարզիկներին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։ 

 
 
ՕՐԵՐ ամսագիր
orer.eu