Ինչպես նախկինում հաղորդել էինք, 2018 թվականի մարտի 18-ի Հայաստանի նախագահի հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակվել էր Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, բայց նստավայրը՝ Երեւանն էր։
Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով փոփոխություն է կատարվել այդ հրամանագրում, եւ «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինվել են «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով:
Սա նշանակում է, որ Հայաստանը Իսրայելում բացում է դեսպանություն։
ՕՐԵՐ