Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Նոր հրատարակություն ՝ լուսանկարներով և քարտեզով, բնօրինակ նախաբան ՝ Ուիլյամ Սարոյանի (Առաջին անգամ տպագրվել է 1945 թ.)։ Հրատարակել է Լոնդոնի Հայկական հիմնարկը։ 

 

«Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» գիրքը Լեոն Սուրմելյանի անձնական պատմությունն է, խորը վշտի և խորին երախտագիտության, սարսափելի կորստի և կենսախնդության մասին: Վաղուց սպառված գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին և իր ժամանակի բեսթսելլեր էր, միջազգային ճանաչում գտավ և թարգմանվեց բազմաթիվ լեզուներով:

Հայ Հիմնարկը, համոզված լինելով գրքի արդիականության մեջ, նոր սերնդի համար նոր հրատարակություն է բերում: Հարստացված նոր լուսանկարներով, քարտեզով, բառարանով և պատմական նյութերով , Սուրմելյանի հուշագրությունը ցեղասպանության և ապաստան գտնելու մասին՝ պատմություն է, որը նույնիսկ այսօր շատ այժմեական է։

Մեծանալով բազմաէթնիկ Տրապիզոնում (ներկայումս հյուսիս-արևելյան Թուրքիա), Սուրմելյանը վայելել է իր մանկությունը իր ընդլայնված հայ ընտանիքում, հույն հարևանների և թուրք ընկերների հետ: 1915-ին նրա մանկության աշխարհը խորտակվեց, նրա ծնողները տեղահանվեցին և քույրերն ու եղբայրները բաժանվելով թաքնվեցին՝ անվտանգության համար:

Հայոց ցեղասպանությունը սկսվել էր, և Սուրմելյանը միայնակ էր. իր գոյատևման ձգտումը ստիպում էր նրան մի ապաստանից մյուսը շարունակել իր արկածալի և մռայլ ճանապարհորդությունը։ Գյուղատնտեսության միջոցով իր ժողովրդին փրկելու նրա իդեալիստական ​​տեսլականը պատճառ դարձավ, որ նա կրթաթոշակ ստանա՝ Կանզասում սովորելու համար: Այնտեղ, մեկուսացված ագարակում, նա գտավ այս նոր, խորթ վայրին՝ Ամերիկային պատկանելու անսպասելի զգացողությունը: Ահավոր կորուստների պայմաններում Սուրմելյանը, ի վերջո, գտավ է իր ճանապարհը իր խոսքերի և բանաստեղծությունների միջոցով:

Կյանքի նկատմամբ սերը միշտ առկա է նրա պատմություններում, որոնք լի են նուրբ հումորով, ապացուցելով նրա գոյատևելու վճռականությունը։

Ժողովրդի և մշակույթի ոչնչացումը, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների գոյատևման պայքարը, մեր ժամանակակից աշխարհում չափազանց ծանոթ են: Գիրքը վկա է այն տխուր լուրերր մասին, որ քիչ բան է փոխվել ոչ նախկին հարևանների անմարդկային վերաբերմունքում, ոչ էլ նոր կյանք փնտրող վերապրողների կողմից ցուցաբերված հուսահատ քաջության և բնազդի մեջ: «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք»-ը գիրք է այսօրվա համար և վկայություն վերապրածների և այն արդարների մարդկության մասին, ովքեր օգնել են նրանց ճանապարհին:

 

 Գիրքը պատվիրելու համար՝  https://www.armenianinstitute.org.uk/surmelian

 

 

 

Արձագանքներ գրքի մասին

Այս հրատարակությունը ներառում է Ուիլյամ Սարոյանի նախաբանը, ըստ որի ՝ գիրքը պարունակում է «իմ կարդացած լավագույն գրվածքները: Ամբողջ գիրքը գրեթե քնարերգական բանաստեղծություն է: Սուրմելյանի ոճը պարզ է և բնական, ջերմ և հումորով և միևնույն ժամանակ լի քաղաքակիրթ և խելացի մարդու մելամաղձոտությամբ: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը հիասթափվի այս գրքից: Դա իմ երբևէ կարդացած ամենագեղեցիկ և հուզիչ պատմություններից մեկն է»։

Այստեղ կա մի մտերմիկ պատմություն, չնայած այն տեղահանության և զանգվածային սպանությունների հուշապատում է: Ցեղասպանության մեծ պատկերը - որն այնքան սառը բառ է այդ անասելի սարսափի մասին - պատմվում է փոքրիկ տղայի տեսանկյունից, հիշելով է իր հայրենի քաղաքի բույրերն ու ձայները:

Պրոֆեսոր Ռոնալդ Գ. Սունի, Միչիգանի համալսարան

Լեոն Սուրմելյանը ցանկացավ, որ իր բեսթսելերն ու լայնորեն թարգմանված հուշապատումը ներկայանա որպես «համամարդկային պատմություն, մանկության հարատև լեգենդ»: Դա այդպես է, բայց դա նաև պատերազմի և ցեղասպանության մեջ կորցված հայկական աշխարհի զարմանալիորեն հարուստ և նրբանկատ մի դիմանկար է: Բուռն բանականությամբ և գեղեցիկ արձակով Սուրմելյանը պատմում է գոյատևման և նորացման իր սեփական հեքիաթը և միաժամանակ լուսաբանում իր ժողովրդի ողբերգական պատմությունը:

Նենսի Քրիկորյան, հեղինակ

Լեոն Սուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք»-ը շարունակում է մնալ մարդու անմարդկայնության և մարդու հոգու վրա ցեղասպանության ազդեցության վառ հիշեցում: Մանրամասների հրաշալի ներկայացումով ՝ այս վարպետորեն հղկված հուշապատումը պատմում է իր մանկության ժամանակ ականատես եղած սարսափների և տուն օջախ վերագտնելու պայքարի մասին: Արձակի քնարերգությունն ու գեղեցկությունը հարստացնում են սփյուռքի ազդեցության մեր պատկերացումը հայ ժողովրդի վրա: Այս գլուխգործոցը արժանի է լայն ընթերցման: Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք, խնդրում եմ, այնպես արեք, որ այս գիրքը միշտ տպագրության մեջ մնա:

Վարդան Գրիգորյան, նախագահ, Նյու Յորքի Կարնեգի հաստատություն։ 

Կենսագրություն

Լեոն Սուրմելյանը (1905 - 1995) ծնվել է Տրապիզոնում, մեծ գերդաստանի ընտանիքում՝ չորս երեխաներից երրորդը։ Նա վերապրեց ցեղասպանությունը, դեգերելով տարբեր քաղաքներում ու երկրներում, և 1918 թվականին գտավ իր եղբորը Ստամբուլի դպրոցում: Այնտեղից նա տեղափոխվեց Կանզաս նահանգի համալսարան՝ կրթաթոշակով, որտեղ ստացավ գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան՝ հետագայում դառնալով այդ ժամանակների ամենահայտնի ամերիկահայ գրողը՝ Վիլյամ Սարոյանից հետո:

Նրա թարգմանությունները և վերապատումները ներառում են «Անմահության խնձորներ. Հայաստանի ժողովրդական հեքիաթներ» (1958) և «Սասնա Ծռեր» (1964)։ Մահացել է Կալիֆոռնիայում:

About the Armenian Institute

A UK registered charity, the Armenian Institute is an arts and culture charity dedicated to making Armenian culture and history a living experience through innovative programmes, educational resources, workshops, lectures, exhibits and performances.