Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունվարի 18-ին Բարսելոնայի Հայկական տանը տեղի է ունեցել Կոմիտասին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպել էր Բարսելոնայի Հայկական Մշակութային Ընկերակցությունը։ 

 Համերգի ընթացքում ներկայացվեցին Կոմիտասի  ամենահայտնի ստեղծագործություները, որոնք ցույց տվեցինթե ինչպիսի  ներդրում է ունեցել մեծանուն երգահանը հայ երաժշտության մեջ:
Մեծն հանճարի գործերը ներկայացվեցին Բարսելոնայում հաստատված, եւ հայ համայնքում ճանաչված ու սիրված արվեստագետներ` Նիկոլայ Մանուկյանը, Տաթևիկ Խաչատրյանը, Հասմիկ Իսահակյանը, Շուշանիկ Հովհաննիսյանը, Նարինե Կուլիկյանը, Արմինե Միրզոյանը, ինչպես նաև Կառլեն և Լիպարիտ Հակոբյանները։ 

Ներկաներին ողջունեց նաեւ կազմակերպության ղեկավար Տաթեւ Սուլյանը։ 

 

Լուսանկարները՝ Տիգրան Պետրոսյանի

 

ՕՐԵՐ