Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հունվարի 31-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ «Ասատուր» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված հասարակական, գրական, մշակութային գործիչ, գրող-հրապարակախոս, լրագրող, բարերար Ասատուր Գյուզելյանին: Այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունից։ 

Միջոցառումն անցկացվեց ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Բրիտանահայ համայնքային խորհրդի, Հայ Առաքելյական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի, եւ Հայկական բարեգործական ընդհանուր միություն աջակցությամբ:

 

Ցուցադրությունից առաջ ելույթներով հանդես եկան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը եւ ՀԱԵ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

 

«Հայկ» կինոստուդիայի կողմից նկարահանված Ֆիլմը պատմում է Ասատուր Գյուզելյանի անցած ճանապարհի, Հայաստանի հետ կապի, ինչպես նաեւ Պարույր Սեւակի, Նաիրի Զարյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Արամ Խաչատրյանի, մարշալ Բաղրամյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի եւ մի շարք այլ մեծանուն հայերի հետ նրա բարեկամության եւ մտերմության մասին:

Ցուցադրությանը հետեւեց հարցուպատասխան ֆիլմի հերոս Ասատուր Գյուզելյանի հետ:

 

orer.eu