Ուշագրավ թումանյանական հրատարակություն
Լույս է տեսել «Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» ժողովածուն, ուր ամփոփված են Հյուսիսային համալսարանում թումանյանական հոբելյանական տարում ՝ 2019 թվականի մայիսի 15-16-ին տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի նյութերը։ Կոնֆերանսին Հայաստանից բացի մասնակցում էին գիտնականներ Ռուսաստանից, Վրաստանից, Եգիպտոսից, Լեհաստանից։ 35 մասնակիցներից 12-ը գիտության դոկտորներ էին,14-ը թեկնածուներ, մնացածները գրականության, արվեստի գործիչներ։
Նրանց թվում էր հայ ժամանակակից պոեզիայի տաղանդավոր ներկայացուցիչներից Ռազմիկ Դավոյանը, որը հանդես եկավ «Թումանյանը և Նարեկացին (գաղափարական և ստեղծագործական առնչություներից) թեմայով զեկուցմամբ, ուր հեղինակը նրբորեն վեր էր հանում այն ընդհանրությունները, որ ունեն մեր ազգի երկու մեծերը։ Ընդհանրապես ժողովածուի էջերում տեղ են գտել կոնֆերանսի մասնակիցների ուշագրավ ելույթների հոդվածային տարբերակները և համառոտագրությունները։
Մասնավորապես թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը մեծ բանաստեղծին ներկայացնում է որպես պետականության, ազգի հարատևության գաղափարի ու մշակույթի բարձրակետ։ Հոդվածի հեղինակի բնութագրմամբ.«Թումանյանը բացարձակ, տիեզարական մեծություն է։ Նա իր մեջ ներառում է մեր բոլոր հանճարների լույսը»։
Հաջորդ ելույթ-հոդվածի՝ («Հովհաննես Թումանյանի քառյակները համամարդկային են ու հավերժական») հեղինակ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանն արժևորում է թումանական քառյակները՝ զուգահեռներ անցկացնելով համաշխարհային նմանօրինակ բարձրակարգ նմուշների հետ։
Իսկ թբիլիսահայ գիտնական էմմա Ախտյանը և վրացի ուսումնասիրող Լևան Ցալուղելաշվիլին անդրադառնում են Թումանյանի և Վրաստանի առնչություններին` իր ապրած օրերից մնիչև այսօր` նրա հասարակական գործունեությունից մինչև գրական ժառանգության անընդհատ տարածումը, որոնք զգալի ազդեցություն են ունեցել հայ և վրաց ժողովուրդների բարեկամության պահպանման և ամրապմդման գործում: Վրաց գիտնական ընգդծում է, որ այսօր էլ Թումանյանական գրական ժառանգությունը կարևոր նշանակություն ունի Վրաստանի հասարակական, մշակութային երևույթների իրական կայացման և զարգացման գործում: Հենց այս իրողությունն էլ խթան է դառնում, որ վրաց գիտնականները անընդհատ դիմում են Թումանյանի գրական ժառանգությանը։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը Թումանյական հրապարակախոսությունը համարում է եզակի և անկրկնելի աղբյուր ոչ միայն անցած դարաշրջանի առաջին երկու տասնամյակների հայոց իրականությունը ճանաչելու, այլև մեր ապրած օրերը հասկանալու առումով։
Թումանյանը անտարբեր չէր հայոց մշակութային կյանքի և ոչ մի բնագավառի՝ այդ թվում և երաժշտության նկատմամբ՝ այն արվեստների մեջ համարելում էր կախարդող ուժ։ Հենց դրա հետ Թումանյանի առնչությունների բացահայտմանն է նվիրված արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանի հոդվածը. ուր նա ներկայացնելում է և վերլուծելում թումանյանական ստեղծագործությունների հիման վրա գրված երաժշտական արժեքները։ Իսկ հայ և արաբ ուսունասիրողներ Վահե Հակոբյանը և Սերվաթ Գոման(Եգիպտոս) զուգահեռներ են անցկացնում Թումանյանի և արաբ պոետների ստեղծագործություների միջև՝ վերլուծելով այն համամարդկային մոտեցումները, որոնք բնորոշ են պոեզային։ Ընդհանրապես նեկայացվող ժողովածուն հարուստ է հետաքրքիր դիտարկումներով։ Օրինակ, բանասիրության դոկտոր Սուրեն Դանիելյանը ներկայացնում է Թումանյան-Թեքեյան առնչությունները, իսկ բանասիրության դոկտոր Մագդա Ջանփոլադյանը ռուս գրական քննադատության վերաբեմունքը Թումանյանի գրական ժառանգության նկատմամբ։
Առանձին հետաքրքրությամբ է ընթերցվում փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանի «Անտրոպոմորֆիզմը Հովհաննես Թումանյանի բանաստեղծական աշխարհում» հոդվածը, ուր նա ինքնատիպ դիտարկումներ է կատարում՝ բացահատելով այն սնող արժեքային համակարգը: Իսկ դա ըստ Գրիգոր Ասատրյանի «Թումանյանի բանաստեղծական խոսքը դարձնում է առավել գեղեցիկ ու պատկերավոր, վառ ու կենդանի, ցայտուն ու տպավորիչ, դրանով իսկ՝ հուզիչ ու ներգործուն»։
Գրքի հետագա շարադրանքում ևս հետաքրքիր ու օգտատակար դիտարկուներ են արվում Նունե Մկրտչյանի («Հովհաննես Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը»), Սյուզաննա Հովհաննիսյանի («Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մանկավարժական արժեքը»), Վալերի Միրզոյանի («Հովհաննես Թումանյան. «Տիեզերքի տերն եմ ես»), Մարիամ Հովսեփյանի («Հովհաննես Թումանյանի՝ Կ.Պոլիս այցելության լուսաբանումը պոլսահայ պարբերականների էջերում»), Վարդուհի Դավթյանի («Կյանքի և մահվան դիալեկտիկան Հովհաննես Թումանյանի քառյակներում») և ալյոց ելույթ-հոդվածներում նմանօրինակ թեմատիկա ունեցող հոդվածներում։
Ներկայացվող ժողովածուի էջերում տեղ է տրված Ասլան Ասլանյանի «Հանճարաշատ Սայիադ-Նովան մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գրերում» հոդվածին, ուր Սայաթնովայագետը անդրադառնում է ազգի երկու մեծերի առնչություներին, որը վկայում է այն մեծ սիրո և հարգանքի մասին, որ ուներ Թումանյանը Սայաթ-Նովայի նկատմամբ։
Նման հոդվածների ներկայացումը կարելի է շարունակել, որոնք ավելացնում են ներկայացվող հրատարակության արժեքները։ Բայց այս ամենը ունի իր ամուր հիմքերը՝ սկսած թումանյանագիտական «Վերնատնից» մինչև վերջին տարիներին անկացված միջազգային թումանագիտական կոնֆերանսները ու դրանց արդյունքներով հրատարակված նման ժողովածուները:
Այս ամենը նախանձախնդիր կերպով իրականություն է դարձնում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանլը, որը թումանյական հոբելյանական տարում տարբեր միջոցառումներ պախաձեռնեց ու իրականացրեց ոչ միայն Երևանում, այլև Դսեղում, Ալավերդում և Թբիլիսիում, հիմնեց <<Հովհաննես Թումանյան-150>> հուշամեդալը` հանձնելով Թումանյանական տարվա արժանի ուսումնասիրողներին, գիտնականերին, մեծ բանաստեղծի գրական ժառանգությունը հանրությանը ներկայացնողներին։ Թումանյական հոբելյանական տարին կավարտվի շուտով: Բայց նրա ծննդյան օրը` փետրվարի 19-ին՝ Օպերայի բակում գտնվող նրա արձանին ծաղիկներ կխոնարհվեն և Հյուսիսային համալսարանի ու նրա բարեկամների համար կրկին սկիզբ կառնի թումանյական տարին` ամենատարբեր միջոցառումներով` կարևորելով թումանյական գրական աշխարհի հետ անընդհատ հաղորդակցությունը:
Սերգո Երիցյան
բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր