Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունվարի 19-ին Կիևի Հայ Առաքելական եկեղեցում Ուկրաինայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ Բաքվում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Հոգևոր հայրերը և արարողության աշխարհիկ մասնակիցները, որոնց թվում էին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, դեսպանության խորհրդական Վիգեն Դանիելյանը և Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանն, աղոթք են բարձրացրել առ Աստված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղության և հանգստության համար:


Ելույթով ներկաներին է դիմել նաև Հայաստանի դեսպանը, ով, ի մասնավորի, հավաքվածներին ներկայացրել է նախօրեին ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստի արդյունքում ընդունված Բաքվի հակահայկական ջարդերի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հնչեցված քաղաքական գնահատականները, խոսել այդ արյունոտ իրադարձությունների առնչությամբ Ադրբեջանի կեղծ քարոզչությանը հակազդելու անհրաժեշտության մասին։