Պորտուգալիա- Հայաստան Բարեկամության Միության նախագահ Վահե Մխիթարյանն ամփոփում է 2019 թվականը։
Յուրաքանչյուր Ամանոր ոչ միայն նոր մեկնարկի սկիզբն է, այլեւ նախորդ տարվա արդյունքների ամփոփում է ենթադրում: 2019թ. նշանակալի էր հայ մեծանուն անհատների`Գալուստ Գյուլբենկյանի, Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակներին նվիրված միջոցառումներով: Բնականորեն, Պորտուգալիա- Հայաստան Բարեկամության Միության կողմից կազմակերպված ձեռնարկների մի մասը նվիրված էին այդ հոբելյաններին: Այսպիսով, ներկայացնում ենք 2019թ. գործունեության ամփոփումը.
1.Հունվարի 6-ին Միության աջակցության շնորհիվ Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի Մեծ Սրահում առաջին անգամ հնչեց Մեծն Կոմիտասի Հայրապետական մաղթերգը, որը ներկայացվեց Հիմնադրամի աշխատակիցների երգչախմբի կողմից,
2.Միության և Հայաստանի Ֆիլատելիստների Միության համատեղ ջանքերի շնորհիվ Մարտի 23-ին` Գյուլբենկյանի ծննդյան օրը պորտուգալական հասարակությանը ներկայացվեց և ապա մարվեց Հայփոստի ու պորտուգալական CTT փոստային ծառայության կողմից բացթողնված հոբելյանական նամականիշը: Մարտի 26-ին այդ նույն նամականիշը մարվեց նաև ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունում;
3.Ապրիլի 9-ին կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Պորտուգալիայում բնակվող եւ ուսանող հայության հետ՝ Պորտուգալիա կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում;
4.Ապրիլի 26-ին Պորտուգալիայի Ազգային Ժողովը Միության ակտիվ աշխատանքի շնորհիվ, քվեարկության ներկայացրեց և ընդունեց 1915թ. Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն;
5.Մայիսին հաստատվեց Միության առաջին ռեգիոնալ ներկայացուցչությունը Պորտո քաղաքում;
6. Իրականացվեցին հայերեն լեզվով 3 վիդեո շրջայցներ Գյուլբենկյան Հիմնադրամում կազմակերպված ցուցահանդեսներում և թանգարանում (տես YouTube էջը);
7.Լիսաբոնի Համալսարանի Բանասիրական ֆակուլտետում 2018-ին բացված "Հայերեն լեզու և մշակույթ" կուրսը համալրվեց ևս 6 նոր ուսանողներով;
8.Հոկտեմբերի 6-ին Գյուլբենկյան Հիմնադրամում կազմակերպվեց հայտնի ֆլորիստ Արայիկ Գալստյանի ծաղկային ձևավորման ներկայացումը;
9.Հոկտեմբերին Պորտուգալիա- Հայաստան Բարեկամության Միությունն իր գործընկերների հետ համատեղ կազմակերպեց «Պորտուգալիայի օրեր Հայաստանում» խորագրով աննախադեպ մի նախաձեռնություն: Այդ նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել էին հետևյալ միջոցառումները`
Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի 27 աշխատակիցների զբոսաշրջիկային այց դեպի Հայաստան (գործընկեր Անրիվա Տուր և Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի աշխատակիցների միություն);
Պորտուգալական ֆիլմերի անդրանիկ ցուցադրումը Մոսկվա կինոթաթրոնում, Հոկտեմբերի 9-ից 12-ը (գործընկերներ Ինստիտուտո Կամոէս, Հայաստանում Պորտուգալիայի դեսպանատուն (նստավայրը Մոսկվա), ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Հայաստանի ազգային կինոկենտրոն);
Պորտուգալական ազգային խոհանոցի անդրանիկ ներկայացումը Հայաստանում, Հոկտեմբերի 14-ին երևանյան “Ասադոր” ռեստորանում (գործընկերներ Ասադոր ռեստորան և պորտուգալացի հանրաճանաչ շեֆ-խոհարար Վաշկո Կոէլյո Սանթոս, Աննա Մազմանյան, Երևան Ֆուդ Ֆեստի հիմնադիր);
Ջոնաթան Քոնլինի Գալուստ Գյուլբենկյանի մասին "Պարոն հինգ տոկոս" կենսագրական գրքի շնորհանդեսը, (գործընկեր Էդիթ Փրինտ հրատարակչություն);
Պորտուգալիա- Հայաստան Բարեկամության Միության 2-րդ ռեգիոնալ ներկայացուցչությոան հիմնումը Երևանում;
Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի աշխատակիցների հանդիպումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ;
Շրջայց ՀՀ Ազգային Ժողով և ԱԺ-ի թանգարանում;
Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի աշխատակիցների հանդիպումը ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Պորտուգալիա Բարեկամական խմբակցության ղեկավար Արսեն Ջուլֆալակյանի հետ;
Հանդիպում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ`Ռուբեն Ռուբինյանի հետ,
10.Նոյեմբերի 18-ին Կոնսոնանսիա լարային նվագախմբի "Հայաստանի երաժշտություն" համերգը Սինտրա քաղաքի Ազգային Պալատում, նվիրված Վարդապետ Կոմիտասի 150-ին: Համերգին մասնակցեց հայտնի կոմպոզիտոր և թավջութակահար Գրիքոր Արաքելյանը:
11.Նոյեմբերի 18-ին Կոնսոնանսիա լարային նվագախմբի " Կախարդական Սուրբ Ծնունդ" համերգը Լիսաբոնի Արևելքի Հիմնադրամում:
Վահե Մխիթարյան
Լիսաբոն