Երեկ, հունվարի 17-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի եւ հանրահայտ Մաքսիմ Վենգերովի համերգը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ավստրիահայերը իրենց հիացմունքն են հայտնել հայ երաժիշտների եւ Վենգերովի ելույթի վերաբերյալ, որոնց մի մասը ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողներին։
Ուրբաթ, 2020 Յունուար 17-ին, Վիեննայի ամենագեղեցիկ համերգասրահներից Մուզիք Ֆերայն /Musikverein/ երաժշտական Համալիրի Մեծ Դահլիճում, ելոյթ ունեցաւ Հայաստանի Սիմֆոնիկ Նուագախումբը ղեկավարութեամբ Նրա Գեղարուեստական եւ Գլխաւոր Խմբավար Սէրգէյ Սմբաթեանի /Sergey Smbatyan/: Սիմֆոնիկ Նուագախմբին ընկերակցում էր հանրաճանաչ ջութակահար Մաքսիմ Վենգրովը /Maxim Vengerov: Շքեղ Դահլիճը ծայրէ-ծայր համալրուած էր Աւստրիացի եւ Հայ հանդիսատեսներով, Համերգին Ներկայ էր Աւստրիայում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Արմէն Պապիկեանը իր ազնուափայլ Տիկնոջ հետ, երկկողմ հարաբերութիւնների պատասխանատու՝ Տիկին Լուսինէ Դաւթեանը, ինչպէս նաեւ Հայաստանի Վաստակաւոր արուեստագէտ աշխարահռչակ Սոփրանօ Տիկին Յասմիկ Պապեանը:
Նուագախումբը իր եւրոպական շրջագայութեան ծրագրում Համերգներ է ունեցել՝ Մունիխ, Զալցբուրգ, Շթութգարդ, Բերլին, Լոնդոն քաղաքներում, այսօր՝ Վիեննա, Կիրակի Պրագա եւ երեքշաբթի՝ Մոսկուա, որից յետոյ կը վերադառնայ Հայրենիք:
Համերգի Ծրագրում Յ. Տէր Թադեւոսեանի՝ թիւ 2 Սիմֆոնիան, Մ. Բրուխի՝ Ջութակի քոնչերտօ թիւ 1 եւ Մ. Ռավէլի՝ Ցիգանը:
Բոլոր ստեղծագործութիւնները արժանացան հանդիսատեսի հաւանութեան եւ բուռն ծափահարութեան, իսկ վերջում հանդիսատեսները ոտնկայս ծափահարութիւններով գնահատեցի ջութակահարին եւ Հայաստանի Սիմֆոնիկ Նուագախմբի Ղեկավարին եւ անդամներին:
Շնորհաւորում ենք մեր Հայրենի Սիմֆոնիկ Նուագախմբի Ղեկավար Տիար Սերգէյ Սմբաթեանին եւ Նուագախմբի բոլոր անդամներին:
Շնորհակալութիւն Ձեզ, որ արժանավայել ներկայացրիք Հայաստանը երաժշտութեան օրրան Վիեննայում:
Կ Ե Ց Ց Է Ք
Ռազմիկ Թամրազյան-Հարությունյան
Մինչ մեր «հարևանները» ոչնչի առջև կանգ չեն առնում ինքնահաստատվելու համար, հայ արտիստները հաղթարշավի են դուրս եկել Եվրոպայի բեմերով: Սերգեյ Սմբատյանի ղեկավարած ՀՊՍՆ-ի հերթական կանգառը Վիեննայի Musikverein էր: Հրաշալի համերգ էր՝ երիտասարդ, կյանքով լեցուն, շենշող երաժիշտների մասնակցությամբ, Ջիվան Տեր-Թադևոսյանի սիմֆոնիայի առաջին կատարումը և իհարկե հանրահայտ ջութակահար Մաքսիմ Վենգերովի շքեղ ներկայությունը ապահովեցին Վիեննայի 150-ամյա «Ոսկյա դահլիճի» փայլի արտացոլանքը: Երանելի պահեր ապրեցինք,ԿԵՑՑԵ՛Ք! ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ!
Հասմիկ Պապյան
Հայաստանի Պետական Սիմֆոնիք Նուագախումբը Armenian State Symphony Orchestra ASSO փայլուն ու հրաշալի ելոյթ ունեցաւ Վիեննայի աշխարհահրչակ #Musikverein սրահին մէջ։ Միա՛յն կարելի էր հպարտանալ ու հաստատել, թէ այս տաղանդաշատ խումբին յոտընկայս ծափահարելը նուազագոյն պարտաւորութիւն է, իսկ պետական ու համահայկական ճիգ ու ջանք չխնայելը զայն գեղարուեստական համաշխարհային կատարներու վրայ պահելու՝ անարարկելի յանձնառութիւն։
Գեւորգ Հակոբջյան
Եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում' Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը' գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ ունեցավ Վիեննայի Մուզիկֆերայնի հեղինակավոր համերգասրահում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տաղանդավոր երաժիշտները և աշխարհահռչակ ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ Մաքսիմ Վենգերովը Վիեննայի խստապահանջ ունկնդրին ներկայացնենք Ջոն Տեր-Թադևոսյանի, Մաքս Բրուխի, Մորիս Ռավելի և Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։ Ավստրիայի խստապահանջ ունկնդիրը Մուզիկֆերայն լեփ-լեցուն համերգասրահում հոտնկայս բուռն ծափահարություններով ընդունեց Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան: Վիեննայի Մուզիկֆերայն' Եվրոպայում դասական արվեստի ամենամեծ կենտրոններից մեկը հայաշատ էր, տիրում էր աննկարագրելի ջերմ մթնոլորտ: Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Վարչության անունից հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը համերգի կազմակերպիչ Եվրոպայում Արվեստի և մշակույթի զարգացման հիմնադրամին և մասնավորապես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Սերգեյ Սմբատյանին, նվագախմբին և աշխատակազմին' այս բազառիկ, զորեղ, խորը տպավորիչ դասական երեկոն Ավստրիայի երաժշտասեր, հայրենասեր հայությանը նվիրելու համար: Մեր լավագույն մաղթանքները և սրտագին շնորհավորանքները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:
Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչություն
Լուսանկարները՝ հեղինակների
ՕՐԵՐ