Վեց ազդեցիկ արվեստագետներ կստանան Ֆինանսավորման, մենթորության ու առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ
Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուրախ են ներկայացնելու 2020թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-ի վեց արվեստագետներին՝ եզակի նախագիծ, որը տրամադրում է ֆինանսավորման, մենթորության և առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ կարիերայի զարգացման համար։
2020թ.-ի ընտրյալ «fellow»-ներն են՝ դիրիժոր և կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը (Գերմանիա), գրաֆիկական նկարիչ և համադրող Նվարդ Երկանյանը (Իտալիա), թատրոնի ռեժիսոր, պարուսույց Ցոլակ Մլքե-Գալստյանը (Հայաստան), կոմպոզիտոր և ջազային դաշնակահար Զելա Մարկոսյանը (Ավստրալիա), կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը (Հայաստան) և կոմպոզիտոր, երգահան Արմեն Բազարյանը (Կանադա)։
«Դիմորդների որակական և բազմազանության աստիճանն այս տարի կտրուկ բարձրացել է», — ասաց ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը։ «Այս նորարար արվեստագետները ցուցանիշն են նրա, որ հայերը ունեն հզոր մշակութային ապագա»։
Այժմ երկրորդ ժամկետում, «Fellowship»-եր նախագիծը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է 2018թ.-ի մայիս ամսին։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է նորարար արվեստագետների արվեստի տարբեր ճյուղերում։
Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստան»-ը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո։
Ինչ վերաբերում է 2019թ.-ի «Fellow»-ներին, ապա նրանք այսուհետ դառնում են Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի շրջանավարտները և մշակութային դեսպանները։ Նրանք են՝ թատրոնի և օպերայի ռեժիսոր Արթուր Մակարյանը, գրող և կոմեդիաների հեղինակ Նարեկ Մարգարյանը, նկարիչ Բուրչին Բաշարը, երաժիշտ Արիկ Գրիգորյանը, և կինոռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանը։
«Մենք հպարտ ենք մշակութային առաջնորդների այս նոր սերնդով», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Նրանցից մեծ սպասումներ ունենք»։
2017թ.-ին հիմնադրված Creative Armenia նորարար արվեստների հիմնադրամը զարգացնում և իրականացնում է մշակութային զարթոնքին ուղղված ռազմավարություններ։ Հիմնադիր խորհրդի կազմում են Սերժ Թանգյանը, Էրիկ Իսրայելյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Պողոսյանը, Կառլա Կարապետյանը, Սիմոն Աբգարյանը և Մայքլ Արամը։ Իմացեք ավելին՝ այցելելով www.creativearmenia.org կայքէջը։