Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Նրա սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ
Այս միջոցառումը կազմակերպել են`
Հետազոտության և կրթության միջազգային ինստիտուտը (IIRE) և
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)

Թվական` Շաբաթ, 18 հունվարի 2020
Ժամը` 19:15-ին
Վայրը` IIRE ինստիտուտ
Հասցե` Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam
Մուտքն ազատ է, անհրաժեշտ է գրանցվել էլ. նամակով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Բանախոս` Բարբարոս Ալթուղ
Հաղորդավար` Մարալ Ջեֆրուդի
Երաժշտություն` Աքթաշ Էրդողան

2020 թվականի հունվարի 19-ին լրանում է հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցը։ Նրա վերջին հոդվածը, որ նա գրել էր այդ ոճիրից ընդամենը մի քանի ժամ առաջ «Ակոս» շաբաթաթերթի համար, ուղղված էր Թուրքիայի իշխանություններին. «Ով նախարարներ, դուք գիտե՞ք այս մասին, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը: Գիտե՞ք»։

Աշխարհը ցնցվեց, երբ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի առջև տասնյոթամյա թուրք ազգայնամոլի սառնասրտորեն արձակած դավադիր գնդակի զոհ դարձավ Թուրքիայի քաղաքացի հայ լրագրող և «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։ Չնայած, որ նրան քանիցս սպառնացել էին, սակայն նա իր առաքելությունն էր համարում ջանք չխնայել, որպեսզի Թուրքիայի բնակչության մեծամասնության և փոքրամասնությունների միջև գոյանա փոխադարձ հարգանք: Իր ելույթներում նա բազմիցս անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը, որի հետևանքով նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Թուրքիան բազմաթիվ քաղաքական սպանությունների բազմամյա ավանդույթ ունի։ Սպանությունից տասներեք տարի անց, այս հանցագործության գործը, ինչպես բազմաթիվ այլ նմանատիպ գործեր Թուրքիայում, դեռ հստակեցված չէ։

Հունվարի 18-ի ոգեկոչման հանդիպման ընթացքում կհնչի հայկական դուդուկը զանազան գործիքներ նվագող և կոմպոզիտոր Աքթաշ Էրդողանի կատարմամբ։ Գրող և հրապարակախոս Բարբարոս Ալթուղը կանդրադառնա ժամանակակից Թուրքիայի իրավիճակին։ Նա կբացատրի լրագրող Հրանտ Դինքի սպանության ոչ լիովին բացահայտված պատճառները, կխոսի հայերի, այլ փոքրամասությունների և այլախոհների նկատմամբ թուրք պետության ագրեսիվ և ատելությամբ լի վերաբերմունքի մասին։ Երեկոն կվարի IIER ինստիտուտի աշխատակից Մարալ Ջեֆրուդին։