Power Gym–ում ըստ նախընտրության կարելի է պարապել նաև քրոսֆիթ և TRX պարաններով
Մարդիկ ֆիթնես են պարապում նիհարելու, կազմվածքը շտկելու և լավ ու դրական ինքնազգացողություն ունենալու համար։ Լավ մարզասրահում, պրոֆեսիոնալ մարզչի հրահանգավորմամբ իրականացվող հենց առաջին ու հետո արդեն յուրաքանչյուր պարապմունքից հետո ապահովվում է լավ ինքնազգացողությունը։ Իսկ թե ե՛րբ կուրվագծվի գեղեցիկ կազմվածքը կախված է թե՛ մարզչի աշխատանքից, թե՛ հաճախորդի աշխատասիրությունից։ Power Gym ֆիթնես կենտրոնի հաճախորդներն արդյունքի հասնում են շատ արագ․ հենց սա է այս կենտրոնի գլխավոր առանձնահատկությունը։ Ու այդ կարճ ժամանակում ձեռքբերվող արդյունքը ընդամենը մարզչի ու հաճախորդի ջանադիր աշխատանքի հետևանք է, ոչ թե ինչ-որ հրաշք կամ կախարդանք։
Իհարկե մարզիչները միշտ ներկա են լինում սրահում, անհրաժեշտության դեպքում օգնում ինքնուրույն մարզվողներին, սխալ նկատելու դեպքում ուղղորդում, որ իրենց չվնասեն։ Բայց եթե դուք նոր եք սկսում զբաղվել ֆիթնեսով, ցանկալի է, որ ընտրեք անհատական պարապմունքները, երբ մարզիչը կմշակի Ձեզ համար անհատական մարզանքների կոմպեքս, կհետևի, որ դրանք կատարեք ճիշտ հերթականությամբ ու քանակով, անհրաժեշտ ցուցումներ կտա նաև սննդակարգի վերաբերյալ։ Միայն մկանների ճիշտ, համաչափ ու պարբերական ծանրաբեռնվածության ու ճիշտ սննդակարգի դեպքում են արդյունքները դրական լինում։ Մարզիչը նաև մեծ դեր ունի մարզվողին մոտիվացնելու և ոգևորելու գործում։ Բացի այդ անհատական պարապմունքների դեպքում արդյունքներն առավել ակնառու են լինում․ մարմնի կառուցվածքի, քաշի հաշվառմամբ՝ ընտրվում է յուրաքանչյուրի պարապմունքների ռեժիմն ու կոմպլեքսը։
«Մենք փորձում ենք առաջարկել լավագույնը մեր հաճախորդներին, ընդառաջում ենք՝ հաշվի առնելով նրանց ցանկություններն ու պահանջները։ Խրախուսում ենք լավագույն արդյունքներ ցույց տվող հաճախորդներին հատուկ վերաբերմունքով։ Նրանք էլ, տեսնելով կարճ ժամանակում ունեցած տպավորիչ արդյունքները, բուռն հույզեր են ունենում, ամեն հաջորդ այցը կատարում ավելի ոգևորված ու իրենց օրինակով մոտիվացնում մյուսներին»,-ասում է Հասմիկ Բոյնագրյանը։
Power Gym ֆիթնես կենտրոն մեկ անգամյա այցը 2000 դրամ է, 8 պարապմունքը առանց մարզչի՝ 12.000 դրամ, մարզիչով՝ 25․000 դրամ, 12 պարապմունքը մինչև 15։00-ն՝ 15․000 դրամ, օրվա ցանկացած ժամին առանց մարզչի՝ 18․000 դրամ, մարզիչով՝ 35․000 դրամ։ Գործում են նաև 6-ամսյա և տարեկան փաթեթներ:
Լավագույն արդյունք գրանցելու համար պետք է պահպանել պարապմունքների պարբերականությունը և պարապել միևնույն ժամերին։ Առավել արդյունավետ է, երբ մարզվում են շաբաթական երեք-չորս անգամ, իսկ մարզվելու ամենալավ ժամանակը օրվա մեջ 11։ 00-15:00-ն է, երբ օրգանիզմն ակտիվ է, էներգիայով լի ու առավել պատրաստ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կրելու համար։
Հարմարավետ ու գերհագեցած մարզասրահներ
Power Gym ֆիթնես կենտրոնն ունի երեք մարզասրահ․ կարդիո, ուժային և միքս պարապմունքների անցկացման համար։ Յուրաքանչյուր սրահը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով։ Կիևյան 1/1 հասցեում վերաբացվելուց հետո (մինչև 2019թ․ հուլիս գործել է Հ․ Քոչարում) մարզասրահները համալրել են նոր սարքավորումներով, ապագայում նախատեսվում է նաև նոր ավելի բազմաֆունկցիոնալ վազքուղիներ և այլ մարզասարքեր ձեռք բերել։ «Մենք պարբերաբար հրապարակում ենք մեր արդյունքները, հաճախորդներն էլ են հաճախ կիսվում իրենց լուսանկարներով, ու ակնհայտ են մեր հաճախորդների հաջողությունները։ Դա լուրջ մոտիվացիա է մյուսների համար․ մարդիկ գնում են այնտեղ, որտեղ վստահ են, որ կստանան ցանկալի արդյունքը, նրանք ուշադրություն են դարձնում նաև միջավայրին, պայմաններին, հագեցվածությանը, մաքրությանը, կոմֆորտին»,-ասում է կենտրոնի տնօրենը։
Մարզասրահն ունի դիզայներական հետաքրքիր լուծումներ, հարմարավետ, գեղեցիկ ինտերիեր, որը դրական է տրամադրում հաճախորդներին մարզումների հանդեպ։ Մարզասրահներն ունեն օդափոխության համակարգ։ Այստեղ պահպանվում է կայուն 22 ° ջերմություն։
Power Gym -ում մեծ ուշադրություն է դարձվում նաև մաքրությանը։ Օրը մի քանի անգամ մարզասարքերը մաքրվում ու ախտահանվում են հատուկ նյութերով։ Կան հարմարավետ հանդերձարաններ ու ցնցուղներ։
Այստեղ ըստ էության ստեղծվել են մարզվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Պրոֆեսիոնալ մարզիչներ
Power Gym -ում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, որոնք նաև տարբեր մրցաշարերի մրցանակակիրներ են։ Մարզիչների բարձր որակավորման շնորհիվ է հենց, որ այս կենտրոնում պարապմունքները միշտ ակնհայտ արդյունավետությամբ են անցնում։ Նոր մարզիչների ընտրության ժամանակ էլ անպայման ուշադրություն է դարձվում փորձին ու որակավորմանը։Արդեն ընդունվել է մեկ նոր մարզիչ, ու դեռ նախատեսվում է մարզչական թիմը ընդլայնել։
Մարզիչներ Նորայր Եղիազարյանն ու Մհեր Թավաքալյանը Power Gym -ում են բացման օրվանից։ Նրանց անհատական պատասխանատվության ներքո պարապող հաճախորդները հասնում են լավ արդյունքների, անգամ մասնակցում տարբեր մրցաշարերի և գրավում լավագույն հորիզոնականները։
Նորայր Եղիազարյանը 2007 թ զբաղվում է մարզչությամբ, 2018թ․ IFBB ֆեդերացիայի կազմակերպած բոդիբիլդինգի մրցույթում գրավել է առաջին տեղ։ Նորայրը մասնագիտացած է ֆիթնեսի տարատեսակներից քրոսֆիթի մեջ, որը մարմնի կորեկցիայի, քաշի նվազման, նաև ուժի ու տոկունության զարգացման լավագույն կոմպլեքսն է։ Մհեր Թավաքալյանը Ձյուդո ըմբշամարտի սպորտի վարպետ է, ՀՀ, Եվրոպայի գավաթի և առաջնությունների բազմակի հաղթող, Բազկամարտի ՀՀ և Համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն։ Մհերը նաև TRX-ի մասնագիտացված մարզիչ է։
Մանրամասները ՝
https://www.youtube.com/watch?v=F1Yo7tSVpp0&list=PLZTJ4k21_XyaKPFrb6S-B1zHqz--B4aez&index=4