Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հունվարի 6-ին  Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում տեղի ունեցավ  Սուրբ Ծննդյան պատարագը՝ հանդիսապետությամբ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի։ 

Հայր Սուրբն իր քարոզում ներկայացրեց հայերի կողմից հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնը նշելու խորհուրդը, ապա սիրո ու խաղաղության աղոթքով ավարտեց իր խոսքը։ 

Այնուհետեւ տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Ջրօրհնեքի Խաչքավորն էր եկեղեցու բարերար, հայտնի գործարար եւ կինոպրոդյուսեր Արմեն Անանիկյանը, ով ներկա էր արարողությանը։ 

 Վերջում մանուկներին բաժանեցին սուրբծննդյան նվերներ, որ պատրաստել էր պրահայաբնակ Անդրանիկ Ասատրյանը։ 

Սուրբ Ծննդյան պատարագին ներկա էր նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ինչպես նաեւ Չեխիայում Իրաքի դեսպանուհին, ով ցանկություն էր հայտնել ներկա գտնվելու Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Ծննդյան արարողությանը։ 

 

ՕՐԵՐ