Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Դեկտեմբերի 28-ին Չեխիայի Կարլովի Վարիի  Ռիբարի շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում  Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց ժամերգություն՝ տեղի փոքարաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների համար։

Իր  քարոզում Հայր Սուրբը Կարլովի Վարիի հայությանը կոչ արեց հավատարիմ մնալ իրենց ազգային արժեքներին, լինել միասնական, եւ իրենց գործունեությամբ նվիրվել Աստծուն, Մայր Հայրենիքին եւ հայկական ինքնության պահպանությանը։

Այնուհետեւ ներկաներին դիմեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, նախ շնորհավորելով  բոլորին Սուրբ Ծննդյան եւ Ամանորի  տոների առիթով, եւ ապա մաղթեց, որ Կարլովի Վարիի փոքրաթիվ հայությունը  միավորվի եւ ստեղծի հասարակական կազմակերպություն, որը հնարավորություն կտա նաեւ մշակութային միջոցառումներ իրականացնել այս քաղաքում։ Դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ մեծ նշանակություն է տրվելու նաեւ Հայաստանի շրջանների եւ Կարլովի Վարիի միջեւ համագործակցությանը, այս հարցում օգտագործելով նաեւ նախկին տասնամյակների փորձը։ 

Վերջում ներկաներին իր օրհնության խոսքը բերեց նաեւ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ֆրանտիշեկը, ով ողջունեց հայ քրիստոնյա համայնքի նման հավաքները։ 

Ժամերգության ավարտին ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Հայր Սուրբին եւ Հայաստանի դեսպանին։ 

 

ՕՐԵՐ