Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հունվարի 27-ին ժամը 20-ին Պրահայի ֆիլհարմոնիայի Ռուդոլֆինում շքեղ սրահում հանդես կգա հայկական ,,Նաղաշ,, անսամբլը։ Հիշեցնենք, որ դեռ այս տարվա օգոստոսի 2-ին անսամբլը մեծ հաջողությամբ հանդես էր եկել Չեսկի Կրումլով քաղաքում՝ Հարավչեխական ֆիլհարմոնիկի ջութակահարների ու թավջութակահարների խմբի հետ՝ արժանանալով չեխ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Անսամբլը կներկայացնի ,,Աքսորի երգեր,, եռագրության վերջին եւ նոր՝ երրորդ ալբոմը, որը համերգից առաջ կամ հետո կարող եք ձեռք բերել Ռուդոլֆինումի նախասրահում։

Երեք ալբոմների երաժշտության հեղինակը Ջոն Հոդյանն է, իսկ խոսքերը բացառապես գրված են հայ պոետ ու հոգեւորական Մկրտիչ Նաղաշի տաղերի հիման վրա։

Հիշեցնենք, որ ,,Նաղաշ,, անսամբլի հիմնադիր ղեկավարն է ամերիկահայ կոմպոզիտոր եւ դիրիժոր Ջոն Հոդյանը, իսկ անսամբլում հանդես են գալիս սոպրանոններ Հասմիկ Բաղդասարյանը, Տաթեւիկ Մովսեսյանը, ալտուհի Արփինե Տեր-Պետրոսյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի, ուդահար Արամայիս Նիկողոսյանը եւ հարվածային գործիքների վարպետ/ դհոլ, դումբեկ/  Տիգրան Հովհաննիսյանը։

Դեռեւս կան տոմսեր, որոնք կարող եք գնել հետեւյալ հղումով՝

 

https://rachot.cz/the-naghash-ensemble/