Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: 

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության:

 

Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։

Իր հերթին,  Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի ԻՀՊԿ «Կուդս» ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետեւանքների համար։ 

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանին հպարտության եւ պատվի աղբյուր էր ոչ միայն իրանցիների, այլեւ մյուս բոլոր մուսուլմանների ու աշխարհի ոտնահարված մարդկանց համար։

Ինչպես նշել է Իրանի գերագույն առաջնորդը, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանողներին սպասվում է դաժան վրեժ։ Այդ հանցագործները վրեժի կարժանանան հարմար պահին, հարմար տեղում։ Բոլոր բարեկամները եւ հակառակորդները պետք է իմանան, որ դիմադրության շարժումը կշարունակվի երկակի մոտիվացմամբ, եւ նրանք, ովքեր պայքարում են, հաղթելու են։

Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն իր արտահերթ նիստում համապատասխան որոշում է կայացրել այս ողբերգական միջադեպի տարբեր ասպեկտները դիտարկելուց հետո։ Եվ դրանով իսկ հայտարարում է, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրելու այդ հանցավոր արկածախնդրության բոլոր հետեւանքների համար։ 

Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին էլ հայտարարել է, որ ,,Նրանց, ովքեր սպանել են «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։