Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 2020 թվականի հունվարի 23-ին եւ 24-ին երեկոյան ժամը 19.30 Չեխիայի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Բռնոյի ֆիլհարմոնիայի Բեսեդնի դում համերգասրահում  առաջին անգամ կհնչի մեր ժամանակների հայ հանրահայտ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ,,Ռեքվիեմը,,։

Կազմակերպիչները համերգային ծրագիրն անվանել են ,,Բախ եւ Մանսուրյան», ուստի համերգի առաջին մասում կկատարվեն Բախի թիվ 32 եւ թիվ 68 կոնտատները, իսկ երկրորդ մասում կնվագեն Մանսուրյանի ,,Ռեքվիեմը», որի կլինի չեխական պրեմիերա։ Համերգին անձամբ ներկա կլինի հայ անվանի կոմպոզիտորը։ 

Այս ստեղծագործությունը Տիգրան Մանսուրյանը գրել է 2011 թվականին, եւ նվիրել է 1915-17թթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 2018 թվականին այն արժանացել է Դասական երաժշտության հեղինակավոր միջազգային մրցանակին, իսկ 2017-ին ներկայացվել է  ամերիկյան Գրեմմի մրցանակաբաշխությանը։ Ստեղծագործությունը գրվել է հայտնի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի խրախուսմամբ, ով համերգի օրը կղեկավարի Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Համերգին կմասնակցեն նաեւ Չեխական Բարոկկո երգչախումբը Թերեզա Վալկովայի գլխավորությամբ, ինչպես նաեւ սոպրանո Անյա Պետերսենը եւ բարիտոն Անդրյու Ռեդմոնդը։

Համերգը տեղի կունենա Չեխիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո։ 

Տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հղումով .

https://filharmonie-brno.cz/vstupenky-a-slevy/

ՕՐԵՐ

Տիգրան Մանսուրյանը եւ Ալեքսանդր Լիբրայխը