Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Դեկտեմբերի 15-ին Ժնևի Հայկական կենտրոնում տեղի ունեցավ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հանդիպումը շվեյցարահայ համայնքի հետ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 

Հանդիպմանը մասնակցելու բաց հրավեր էր ուղղվել Շվեյցարիայում բնակվող բոլոր հայերին։ Միջոցառումը համատեղ կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության և Շվեյցարահայերի միության կողմից։


Հանդիպման ընթացքում Անդրանիկ Հովհաննիսյանն անդրադարձավ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքներին` ներկայացնելով թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ դիվանագության ուղղությամբ կատարվող քայլերը։ Նա մասնավորապես խոսեց հայ-շվեյցարական հարաբերություններից, ներկայացրեց համագործակցության զարգացման հեռանարները։ Այս առումով բարձր գնահատելով շվեյցարահայ համայնքի դերը` Ա.Հովհաննիսյանը խրախուսեց ընդլայնել առկա ծրագրերը և աշխատել Հայաստանի հետ համագործակցության նոր նախաձեռնությունների ուղղությամբ։


Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները։ Նա մանրամասն կանգ առավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա, նշեց վերջին շրջանում մեր երկրում տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, բերեց դրանք հիմնավորող պաշտոնական վիճակագրության և միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված տվյալները։


Դեսպան Հովհաննիսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։


Հանդիպումից հետո Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որի ժամանակ ներկաները համտեսեցին հայկական գինի։

 

ՕՐԵՐ