Դեկտեմբերի 17-ի երեկոյան օպերային հանրահայտ երգիչներ սոպրանո Հրաչուհի Բասենցն ու տենոր Լիպարիտ Ավետիսյանը միասին հանդես կգան Լոնդոնի թագավորական օպերային թատրոնի բեմում։ Այս տարի Թագավորական թատրոնը նշում է ,,Տրավիատա,, ներկայացման այս բեմադրության 25-ամյակը։
Նրանք Վերդիի հանրահայտ ,,Տրավիատա,, ներկայացման մեջ կկատարեն գլխավոր դերերը։ Հրաչուհի Բասենցը հանդես կգա Վիոլետայի, իսկ Լիպարիտ Ավետիսյանը՝ Ալֆրեդոյի դերում։ Ներկայացումը բեմադրել է հայտնի ռեժիսոր Ռիչարդ Էյրը, իսկ նվագախումբը կղեկավարի դիրժիոր Դանիել Օրենը։
Նրանք ովքեր Լոնդոնում են, կարող են օգտվել այդ բացառիկ հնարավորությունից, եւ վայելել հայ երգիչների ելույթը։ Ներկայացումը տեւում է 3 ժամ 20 րոպե եւ ունի երկու ընդմիջում։
,,Տրավիատա,, ներկայացումը կներկայացվի նաեւ դեկտեմբերի 21-ին, 24-ին, 27-ին, ինչպես նաեւ 2020թ. հունվարի 6-ին, 8-ին եւ 13ին։ Ի դեպ 2020թ. հունվարի 25ի , 27-ի եւ 30-ի ներկայացումներում Վիոլետայի դերում հանդես կգա Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում ծնված, հայազգի սոպրանո Քրիստինա Մխիթարյանը։
Տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հասցեով.
https://www.roh.org.uk/events/39873/tickets
ՕՐԵՐ