Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 18:30, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենա մամլո ասուլիս՝ նվիրված «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին,: Կազմկոմիտեն կհրապարակի հաղթողների անունները, ապա 19:00 կկայանա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը հարթակ է այն երիտասարդ քաղաքացիների համար, ովքեր ունեն հետաքրքիր մտքեր ու գաղափարներ և ցանկություն՝ ներկայացնելու դրանք:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
2019 թվականին Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
- Քիմիական գիտություններ,
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
- Մանկավարժական գիտություններ,
- Ճարտարապետություն,
- Սոցիոլոգիական գիտություններ:
Մրցույթի հիմնական խնդիրներն են`
- երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը և զարգացումը
- երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը և հնարավոր ներդրումը
- սոցիալական և հասարակական կարևոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների և կառավարման պետական մարմինների միջև բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործումը
- երիտասարդության սոցիալական գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրումը պրակտիկայում: