Միրզա Սլոյանի հիշատակին
Այս խորագրով հիշատակի երեկո տեղի ունեցավ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Այն նվիրված էր Ակնալճի եզդիական սրբատեղիի հիմնադիր-հիմնադիր Միրզա Սլոյանին։
Նախ ներկայացվեց տեսաերիզ,որը ներկայացնում էր նրա կյանքի տարբեր շրջանները, առանձնապես այն ամենը, ինչը առնչվում էր նրա տաճար տանող ճամփաներին.. Առաջին բանախոսը բանասիրական գետությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանն էր։ Նա ասաց, որ այսօր հավաքվել են հարգելու հիշատակը տաճար կառուցած մարդու,ով խոր հետքեր թողել առաջին հերթին իր ժողովրդի կյանքում։
«Այդ ամենը արտահայտված նրա «Տաճար տանող պատվի և արժանապատվության ճանապարհը» գրքում,-ասաց Սերգո Երիցյանը,-որը լույս է տեսել ասօր և առաջին ընթերցողները այսօրվա մասնակիցներն են»։
ՀՀ կառվարության անունից ելույթ ունեցավ ազգային փոքրամասությունների և կրոնի բաժնի վարիչ Վարդան Ասցատրյանը,ով բարձր գնահատեց Միրզա Սլոյանի գործունեությունը ազգային ինքնության պահպանման և հա-եզդիական բարեկամության ամրապնդման գործում։
Հաջորդ բանախոսները եզդի ժողովրդի ներկայացուցիչներն էին՝ բժիշկ Ռզգան Շարոյանը, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, իրավաբան Ռուստամ Մախմուդյանը։ Նրանք կարևորեցին այն գործը,որ սկսել էր իրենց ժողովրդի արժանավոր զավակը, որովհետև նա Ակնալճում ուզում էր տեսնել մի նոր Լալըշ, հոգևոր կենտրոն, որը դեպի իրեն կձգեր աշխարհի տարբեր վայրերում ապրող եզդիներին։
Ասվածին «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միզայի Դինային ավելացրեց, որ Միրզա Սլոյանը միշտ օգնության և աջակցության ձեռք է մեկնել դժվարության մեջ գտնվող իր հայրենակցիներին.նա հազարավոր մարդկանց է օգնության ձեռք մեկնել,ովքեր մի կերպ փրկվել էին Շանգալի 2014 թվականի ցեղասպանությունից։
Այնուհետև ելույթ ունեցան Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադանյանը և նուն թեմի ավագ քահանա Արտակ Սիմոնյանը։ Սրբազան հայրը Միրզա Սլոյանին գնահատեց որպես իր ժողովրդի ազգային ինքնության պահապան հրեշտակ,ով այդ նպատակով տաճարներ էր կառուցում։Իսկ քահանան գնահատելով ազգապահպան գործունեությունը կարևորեց Միրզա Սլոյան-մարդ-անհատականությանը,որի համար առաջին տեղում էին համամարդկային ռարժեքները։
Ազամարտիկ Ռզգո Սարհանգյանը և շեյխ Ռզան ավելացրին ամեն ազգ նման նվիրյալներ է ծնում 100 տարին մեկ, երբ մեջ անձի մեջ դրսևորվում բոլոր լավագույն արժեքները։ Նույնը պիտի հաստատեր նաև «Ռուսատանի եզդիների կոնգրես» կազմակերպության նախագահ Սամվել Քոչոյին, որի կարծիքով Միրզա Սլոյանի գործունեության ճիշտ արժևորումը թույլ կտա կանգ չառնել, առաջ գնալ նրա նախանշած ուղղությամբ։
Հուզախառն,բայց դիպուկ գնահատականներ էին պարունակում Միրզա Սլոյանի մանկության ընկեր Սիրեն Եղիազարյանի և մոսկովյան ընկեր Սիմոն Կաղյանի ջերմ ու անմիջական խոհերում ու մտորումներում։ Անմիջական էին նրա դստեր՝ Իրինայի հորը հասցեագրված նամակը և նրան նվիրված բանաստեղծությունը, ինչպես նաև որդու՝ Ռոմանի երախտիքի խոսքերը։ Ողջ երեկոյի ընթացքում ցուցադրվում էին սյուժեներ Միրզա Սլոյանի մասնակցությամբ,ինպես նաև կատարվում հայկական եզդիական երգեր «Դիլան» անսամբլի,ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանի կողմից։
Հիշատակի երեկոն երկարեց,քանի որ ասելիք կար և խոսքի, և երաժշտության միջոցով։ Վերջում ներկանները նվեր սացան Միրզա Սլոյանին նվիրված «Տաճար տանող պատվի և արժանապատվության ճանապարհը» գիրքը։
Կարինե Տիտանյան