Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Դեկտեմբերի 7-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ  ժամերգություն եւ հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1988թ Սպիտակի երկրաշարժի զոոհերի հիշատակին։

Իր քարոզում Հայր Սուրբը նշեց, որ երկրաշարժը անդառնալի եւ մեծ ցավ պատճառեց հայ ժողովրդին։ Հազարավոր մարդիկ զոհվեցին եւ հազարաները զրկվեցին իրենց բնակարաններից։ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ հանգանակվեց եւ այս տարի Գյումրիի տնակներում ապրող 10 ընտանիքի տրվեցին բնակարաններ։ Չնայած դրան, աղետի գոտում դեռեւս մնում են մարդիկ, ովքեր շարունակում են ապրել տնակներում։ Ուստի, Հայր Սուրբի ասելով, միասնական ջանքերով միայն կարելի է  հաղթահարել բոլոր դժվարությունները։

Ներկաներին դիմեց նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով հիշատակելով հայ ժողովրդի կրած մեծ ողբերգությունը, միաժամանակ շնորհակալանքի խոսք ուղղեց այն բոլոր երկրներին, եւ այդ թվում Չեխիային, որոնք երկրաշարժից անմիջապես հետո մեծ օգնություն ցուցաբերեցին Հայաստանին։

ՕՐԵՐ