Թումանյանական հոբելյանի տարեվերջյան ակորդները
Երևանի Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ «Թումանյան.Հոբելյանական ընտրանի» ժողովածուի շնորհանդեսը։
Շնորհանդեսը բացեց ներկայացվող գրքի նախաձեռնողը՝«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ Նա ասաց, որ նախաձեռնությունը նպատակ ուներ այս կերպ Թումանյանին մոտեցնել ընթերցողին։
«Այս կարևոր առաքելությունը իրականացրին Թումանյանի թոռնուհին՝Իրմա Սաֆրազբեկյանը և ճանաչված թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը,-ելնելով ինչպես ավանդական լուծումներից,այնպես էլ նոր մոտեցուներից։ Նրանք անհրաժեշտ համարեցին, որ թումանյանական ստեղծագործությունների ողջ ներկապնակը ներկայացվի նոր գրքում՝ ընդհուպ մինչև նամակները, հրապարակախոսությունը, մանկական պոեզիան։ Երբ պատրաստվեց ժողովածուն այն հրատարակելու ցանկություն հայտնեցին «Ապավեն» ընկերության համահիմնադիրներ Արսեն Ղազարյանը և Գագիկ Աղաջանյանը»։
Այնուհետև Սերգո Երիցյանը հրապարակեց Թումանյանի ժառանգների ուղերձը, որը ներկաներին էր հասցեագրել թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը։ Նա թումանյանների երախտագիտությունն էր բոլոր նրանց,որոնց ջանքերով գիրքը հասել է ընթերցողին։
«Թումանյանի,ինչպես և շատ գրողների կյանքում հաճախ օգնության են եկել ճանաչված մեկենասները,-գրում է Իրմա Սաֆրազբեկյանը,-ավելացնելով,-որ այսօր ավանդույթները շարունակողներ կան՝ ի դեմս Արսեն Ղազարյանի և Գագիկ Աղաջանյանի»։
Հաջորդ բանախոսը Սուսաննա Հովհաննիսյանն էր՝գրքի կազմողներից մեկը,ով կարևորեզ այն իրողությունը, կազմողները ձգտել են թումանյանական բազմազանությունը ապահվել,ավելի շատ ստեղծագործություններ ներառել։
«Բայց այս դեպքում կարևորն ինձ համար այն էր,որ դրսևորվեց բարի կամք և գտնվեցին հովանավոներ,արդյունքում գիրքը ընթերցողի սեղանինէ,-ասում է Սուսաննա Հովհաննիսյանը,-ցավոք այս անգամ չտեսանք պետության կոնկրետ և հասցեական քայլերը։ Իսկ արդյունքում քիչ չեն Թումանյանին նվիրված չտպագրված գրքերը։ Ուստի ուզում եմ առիթը օգտագործել և հորդորել հնարավոր մեկենասներին հետևել «Ապավենի» համահիմնադիրների օրինակին»։
Հաջորդ ելույթ ունեցողները ևս,մասնավորապես հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը թումանյանագետ Ազատ Եղիազարյանը կարևորեցին հոբելյանական հատընտիրի հրատարակությունը և ընդհանրապես նման գրականության անհրաժեշտությոնը՝միաժամանակ կարևոր համարելով մեկենասական ավանդույթների վերականգնումը և աշխուժացումը։
Այնուհետև իրենց ելույթները ունեցան հովանավորներ Արսեն Ղազարյանը և Գագիկ Աղաջանյանը։ Արսեն Ղազարյանը բարձր գնահատեց թումանյանական ստեղծագործությունը՝ իր խոսքը համեմելով մեծ լոռեցու պոեզիայով և պատրստակամություն հայտնելով շարունակել մեր գրական բարձր արժեքների կողքին լինել, ձեռք մեկնել հրատարակիչներին և նման նախաձեռնություններով հանդես եկողներին։ Գագիկ Աղաջանյանը համաձան լինելով հնչած գնահատականների հետ, ընդգծեց, որ ազգային արժեքների՝այդ թվում գրական ժառագության պահպանումը բոլորիս խնդիր և եթե այդ նպատակով պետք է գրքեր հովանավորել,ուրեմն այդ ճանապարհն էլ պետք ընտրել։ Այնուհետև Գագիկ Աղաջանյանն որպես Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ թանգարանին նվիրեց «Թումանյան-150» ավտոարշավի տեսաերիզը՝ Հայաստանի և Թբիլիսիի թումանյանական վայրերով ուխտագնացության սյուժեներով։
Ներկաներին ջերմորեն ողջունեց Երևանի Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը՝ կարևորելով նման շնորհահադեսների դերը գրողների գրական ժառանգության պահպանման,հանրայնացման,ընթերցողներին ավելի ու ավելի մոտիկ մնալու ձտտումներով։ Այնուհետև հարթակը տրամադրվեց արվեստագետներին՝ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Սահակյանին,Գրետա Մեջլումյանին,Անահիտ Ներսիսյանին,երիտասարդ երգիչներ Կարինե Սիմոնյանին,Վարդուհի Սիմոնյանին,Արտյոմ Ասմանգուլյանին,որոնք ներկայացրին կատարումներ թումանյական ստեղծագործություների հիման վրա։
Կարինե Տիտանյան