Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Դեկտեմբերի 4-ին Բուդապեշտի Հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի Հունգարիայի հայ համայնքին նվիրված հատուկ համարի շնորհանդեսը։ Բացելով երեկոն, Հունգարական ռադիոյի հայկական բաժնի խոսնակ Սոսի Սուսանյանը մասնավորապես նշեց, որ երեկույթը նորընտիր Հայ ազգային ինքնավարության առաջին մշակութային միջոցառումն է, որի շրջանակներում  հյուրընկալել են «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին։

Նրա ասելով, ՕՐԵՐ ամսագիրը հայաստանյան իրադարձություններից բացի, լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլև անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական ու համայնքային կյանքին: Այս տարի սեպտեմբերին ամսագիրը բոլորեց իր 20 ամյակը եւ այն համընկավ նաեւ  Հունգարահայ համայնքին նվիրած հատուկ համարին, որն անդրադառնում է համայնքի հին ու նոր պատմությանը»։

Այնուհետեւ ներկաներին մշակութային ծրագրով ողջունեցին  հայտնի օպերային երգչուհի, սոպրանո Կարինե Բաբաջանյանը և  ճանաչված դաշնակահարուհի Գայանե Ջաղացպանյանը։

Նրանց ներկայացրած ծրագիրը հիմնականում կոմիտասյան էր։ Ներկաները վայելեցին  Կոմիտասի Լե լե  յաման , Կռունկ,  Հայաստան  ստեղծագործությունները, ինչպես նաեւ  Գ.Սարաջյանի մշակումները եւ Ա.Բաբաջանյանի Էլեգիան։

Վերջում հունգարահայությանը նվիրված համարը ներկայացրեց ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, համառոտ անդրադարձ կատարելով  հոդվածաշարի կառուցվածքին եւ հունգարահայության ներկա վիճակին, ինչպես նաեւ ,,Հայերը Եվրոպայում,,  նախագծին, որի շրջանակներում արդեն տպագրել են եվրոպական 16 երկրների հայկական համայնքների մասին  հոդվածներ։

Վերջում Հայ Ազգային ինքնավարության նախագահ Նիկողոս Հակոբյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, եւ հույս հայտնեց , որ հետագայում ամսագրի հետ համագործակցությունը կշարունակվի։

Երեկոն եզրափակվեց սոպրանո Կարինե Բաբաջանյանի և  դաշնակահարուհի Գայանե Ջաղացպանյանի ելույթով՝ ներկաների համար հնչեց ,,Շողեր ջանը,,։

 

ՕՐԵՐ