Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Դեկտեմբերի 5-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուին:

Հանդիպման ընթացքում քնարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաև խորհրդարանական ձևաչափին:

Դեսպան Մինասյանը շնորհակալությամբ անդրադարձավ նախագահ Մելեշկանուի անձնական դերակատարմանը վերջերս Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներում Հայաստանին և հայերին վերաբերող միաձայն ընդունված երկու օրինագծերի վավերացման գործում:

Կողմերը երկուստեք ընդունեցին, որ ՀՀ-ԵՄ ՀԸԳՄ վավերացման, ինչպես նաև հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակման օրինագծերը կարևոր խթան են հանդիսանում երկու ժողովուրդների և պետությունների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման տեսանկյունից, ինչին իր նպաստն է բերում նաև ռումինահայ համայնքը:

Պրն Մելեշկանուն կարևորեց նաև Բուխարեստ-Երևան ուղիղ ավիաչվերթի գործարկումը, որը պետական մակարդակով երկկողմ համագործակցության իրականացման արդյունավետ քայլերից էր և հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ:

orer.eu